Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժնի հենքի վրա 1991 թ-ին կազմավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:


Գիտության, տնտեսության և մշակույթի ասպարեզում առկա պահանջները բավարա-րելու համար` լեզվի ուսուցման արդիական ու արդյունավետ մեթոդների կիրառմամբ կազմվեցին նոր ուսումնական պլաններ, ուսուցման նոր ծրագրեր:


Նորաստեղծ ֆակուլտետը կարճ ժամանակահատվածում կարողացավ ստեղծել և այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները կրթության բարձր մակարդակ ապահովելու համար:


Ներկայումս ֆակուլտետում սովորում են ավելի քան 1548 ուսանողներ: Անգլիական, ֆրանսիական և գերմանական բաժինների կողքին ֆակուլտետում գործում են նաև իսպանական, իտալական, թարգմանչական, լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցության բաժինները, որտեղ, հիմնական օտար լեզվին զուգահեռ, ուսումնասիրվում են նաև տարբեր եվրոպական լեզուներ որպես մասնագիտական երկրորդ օտար լեզու:


Ֆակուլտետի 8 ամբիոններում դասախոսում են շուրջ 260 դասախոսներ, որոնցից 4-ը գիտությունների դոկտորներ են, ավելի քան 77-ը` թեկնածուներ:


Ամբիոնների գիտական ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են` հնչյունաբանության հանգուցային հարցեր, բառագիտական և իմաստաբանական խնդիրներ, ոճագիտության հիմնահարցեր, գործառական ոճագիտություն, անհատական ոճի խնդիրներ, ձևաբանության և շարահյուսության խնդիրներ, գործաբանական ոճագիտություն, լեզվական խնդիրների հոգլեզվաբանական լուսաբանում, թարգմանության տեսության հարցեր, լեզուների ներքին վերականգնմանը և լեզվական ընդհանրույթներին վերաբերող հարցեր:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են հանրապետության ամենատարբեր հիմարկ-ձեռնարկություններում, մեր երկրում գործող արտասահմանյան երկրների դեսպանատներում և միջազգային կազմակերպություններում, պետական և կառավարման բարձրագույն օղակներում:

Կառուցվածք

  • Անգլիական բանասիրության ամբիոն
  • Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն
  • Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոն
  • Ֆրանսիական բանասիրության ամբիոն
  • Ռոմանական բանասիրության ամբիոն
  • Գերմանական բանասիրության ամբիոն
  • Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն
  • Արտասահմանյան գրականության ամբիոն
  • Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոն
  • Բայրոնագիտության կաբինետ
  • Բրիտանական գրականության և լեզվամշակույթի գիտահետազոտական լաբորատորիա

Աշխատակիցներ




Դեկան` պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ Սամվել Աբրահամյան

Դեկանատ` (+374 60) 71-05-42,
(+374 60) 71-05-43
(ներքին 55-42, 55-43)
romanogerm@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ