ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ
Կենսագրություն
Ռուդոլֆ Գագինյանը ծնվել է 1939 թ. սեպտեմբերի 4-ին Թբիլիսի քաղաքում:

Ավարտել է Երևան քաղաքի Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը:

1957 - 1962 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը:

1962 - 1967 թթ. աշխատել է ՌՍՖՍՀ Իրկուտսկի Երկրաբանական վարչության Բոդայբոյի արշխավախմբում, որպես գեոմորֆոլոգ՝ ձեռք բերելով հետազոտող-աշխարհագետի հմտություններ:

1968 թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրը աշխատել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում:

1988 թ.-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001 թ.-ից արժանացել է Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դոցենտի կոչման:

Ռուդոլֆ Գագինյանը 90-ից ավելի տպագրված աշխատանքների հեղինակ է, այդ թվում «Բնաշխարհագրության տեսություններ» գրքի և «Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքներ» ու «Լեռնային երկրների ինժեներական աշխարհագրություն»ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ:

Զբաղվել է աշխարհագրության տարբեր ուղղություններով՝ պալեոաշխարհագրությամբ, գեոէկոլոգիայով, ճգնաժամերի անատոմիայով, ռելիեֆառաջացնող պրոցեսներով, աղետների ռիսկի գնահատամբ, լավատակ ջրերի օգտագործման խնդիրներով: Անդրադարձել է հայ ժողովրդի էթնոգենեզի և Հայկական լեռնաշխարհի էթնոէկոլոգիայի հիմնահարցերին:

Ռուդոլֆ Գագինյանը վախճանվել է 2015թ. մայիսի 16-ին Երևանում:

ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ

 
 

Գիրք/Book

Վ.Ռ.Բոյնագրյան, ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ

Հողմնահարում և դրա հետևանքները | ԵՊՀ – Եր.: Հեղ.հրատ., 2012. – 90 էջ

Գագինյան Ռ.Խ.

Բնաշխարհագրական տեսություններ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2010, ԵՊՀ հրատարակ., 148 էջ, 2010

Վ.Ռ.Բոյնագրյան, Ռ.Խ. Գագինյան

Լեռնային երկրների ինժեներական աշխարհագրություն | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, 69 էջ

Վ.Ռ.Բոյնագրյան, Ռ.Խ. Գագինյան

Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, 52 էջ

Ռ.Խ.Գագինյան, Վ.Ռ. Բոյնագրյան

Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքների ուսումնական ձեռնարկ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, ԵՊՀ հրատարակ., 53 էջ
 

Հոդված/Article

Գագինյան Ռ. Խ., Նահապետյան Ս.Ա.

Ժամանակակից ռելիեֆագոյացնող պրոցեսները Սևանա լճի առափնյա շրջաններում | Գիտական հոդվածների ժղովածու, N 7, Գավառ, 2004, էջ 180-184

Ռ. Խ. Գագինյան, Ֆ. Ս. Գևորգյան

Морфологический анализ вулканического рельефа РА для выявления погребенных морфоструктур (ՀՀ հրաբխային ռելիեֆի ձևաբանական վերլուծությունը թաղված մորֆոստրուկտուրաների բացահայտման նպատակով) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2003, #1, էջ 127-134 (ռուսերեն) |

Ռ. Խ. Գագինյան, Պ. Գ. Դավթյան, Ռ. Խ. Խոյեցյան

Արարատյան դաշտի հողերի դեգրադացիայի ռիսկի գնահատումն Արարատի մարզի օրինակով | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2002, #1, էջ 108-114 |

Գ. Մ. Կարապետյան, Ռ. Խ. Գագինյան

Առաջնային ինֆորմացիայի վերարտադրության եղանակները հիմնադիրային քարտեզների բովանդակության մշակման ժամանակ (ռելիեֆի քարտեզի օրինակով) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2001, #2, էջ 123-127 |

Ֆ. Ա. Գևորգյան, Ռ. Խ. Գագինյան, Յու. Ա. Առաքելյան

Криогенная экзодинамическая система рельефообразования РА и Арцаха (Ռելիեֆագոյացնող կրիոգեն էկզոդինամիկ համակարգը ՀՀ և Արցախոում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2001, #1, էջ 127-135 (ռուսերեն) |
1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը