ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ
Կենսագրություն
Ռուդոլֆ Գագինյանը ծնվել է 1939 թ. սեպտեմբերի 4-ին Թբիլիսի քաղաքում:

Ավարտել է Երևան քաղաքի Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը:

1957 - 1962 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը:

1962 - 1967 թթ. աշխատել է ՌՍՖՍՀ Իրկուտսկի Երկրաբանական վարչության Բոդայբոյի արշխավախմբում, որպես գեոմորֆոլոգ՝ ձեռք բերելով հետազոտող-աշխարհագետի հմտություններ:

1968 թ.-ից մինչև իր կյանքի վերջին օրը աշխատել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետում:

1988 թ.-ին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2001 թ.-ից արժանացել է Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դոցենտի կոչման:

Ռուդոլֆ Գագինյանը 90-ից ավելի տպագրված աշխատանքների հեղինակ է, այդ թվում «Բնաշխարհագրության տեսություններ» գրքի և «Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքներ» ու «Լեռնային երկրների ինժեներական աշխարհագրություն»ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ:

Զբաղվել է աշխարհագրության տարբեր ուղղություններով՝ պալեոաշխարհագրությամբ, գեոէկոլոգիայով, ճգնաժամերի անատոմիայով, ռելիեֆառաջացնող պրոցեսներով, աղետների ռիսկի գնահատամբ, լավատակ ջրերի օգտագործման խնդիրներով: Անդրադարձել է հայ ժողովրդի էթնոգենեզի և Հայկական լեռնաշխարհի էթնոէկոլոգիայի հիմնահարցերին:

Ռուդոլֆ Գագինյանը վախճանվել է 2015թ. մայիսի 16-ին Երևանում:

ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ

 
 

Գիրք/Book

Վ.Ռ.Բոյնագրյան, ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿԻ ԳԱԳԻՆՅԱՆ

Հողմնահարում և դրա հետևանքները | ԵՊՀ – Եր.: Հեղ.հրատ., 2012. – 90 էջ

Գագինյան Ռ.Խ.

Բնաշխարհագրական տեսություններ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2010, ԵՊՀ հրատարակ., 148 էջ, 2010

Վ.Ռ.Բոյնագրյան, Ռ.Խ. Գագինյան

Լեռնային երկրների ինժեներական աշխարհագրություն | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, 69 էջ

Վ.Ռ.Բոյնագրյան, Ռ.Խ. Գագինյան

Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, 52 էջ

Ռ.Խ.Գագինյան, Վ.Ռ. Բոյնագրյան

Ընդհանուր գեոմորֆոլոգիայի գործնական աշխատանքների ուսումնական ձեռնարկ | Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2009, ԵՊՀ հրատարակ., 53 էջ
 

Հոդված/Article

Ռ. Խ. Գագինյան

Տարերային երևույթների էությունը և դասակարգումը | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2000, #1, էջ 151-155 |

Ռ. Խ. Գագինյան

Էկոլոգիական ռիսկի գնահատումն որպես կրիտիկական էկոլոգիական իրավիճակների կանխատեսման միջոց | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1999, #1, էջ 115-119 |

Ռ. Խ. Գագինյան

Морфологические и стратиграфические условия залегания эффузивного комплекса и гидрогеологические свойства эффузивов Сюникского вулканического нагорья (Սյունիքի հրաբխային բարձրավանդակի էֆուզիվ համակարգերի տեղադրման մորֆոլոգիական և ստրատիգրաֆիական պայմանները և էֆուզիվ հիդրոերկրաբանական հատկանիշները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1998, #2, էջ 105-109 (ռուսերեն) |

Ռ. Խ. Գագինյան

Рельеф Армении и возможности его использования для ветроэнергетики (Հայաստանի ռելիեֆը և հողմաէներգետիկայի համար դրա օգտագործման հնարավորությունները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1996, #2, էջ 84-89 (ռուսերեն) |

Ռ. Խ. Գագինյան

Рельефообразующие процессы деятелности рек прибрежной зоны бассейна оз. Севан с искусственным понижением его уровня (Սևանա լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով նրա առափնյա գոտում լիճը թափվող գետերի ռելիեֆագոյացնող պրոցեսները) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1995, #2, էջ 89-95 (ռուսերեն) |
1   2   3   4   5   6   7  |  Տեսնել բոլորը