Սևակ Գագիկի Հայրումյան
Կենսագրություն
Կրթություն
1994 - 1998 - ИМЭМО РАН (Институт мировой экономики и международных отношений при Российской академии наук) (ՌԴ Գիտությունների ակադեմիային կից` Աշխարհի տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ), ասպիրանտուրա: Որակավորում` տնտեսագետ – միջազգայնագետ, տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Արևելյան Ասիայի երկրների տնտեսական արդիականացումը (Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի «տնտեսական հրաշքների» համեմատական վերլուծությունը)»։
1989 - 1994 - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ․ Որակավորում՝ իրավագետ։ Զուգահեռաբար, որպես երկրորդ մասնագիտություն, ուսումնասիրել է տնտեսագիտություն, հրապարակել տնտեսագիտական ուսումնասիրություններ։

Կառավարչական և բիզնես գործունեություն
2008 – մինչև օրս – Միջազգային բիզնես-խորհրդատվական խմբի ղեկավար (մասնավոր պրակտիկա).
Գործառույթներ: Խոշոր ընկերությունների գործարքների ամբողջական ուղեկցում, կայացած, ինչպես նաև startup և վենչուրային բնույթի բիզնեսների օպտիմալացում, աճեցում և արդյունավետության բարձրացում, M&A, հակաճգնաժամային և սնանկության մենեջմենթ, ակտիվների կապիտալիզացման աճեցում, IPO ուղղորդում:
2004-2007 – “Pio Global Asset Management” ներդրումային և ակտիվների կառավարման ընկերություն /ԱՄՆ/, Մոսկվա. Փոխպրեզիդենտ:
2001 – 2004 - ВБРР (Всероссийский банк развития регионов) («Տարածաշրջանների զարգացման համառուսական բանկ») (Հիմնական բաժնետերը` (87%) - «Роснефть» ընկերություն), Մոսկվա. Կորպորատիվ ծրագրերի զարգացման դեպարտամենտի տնօրեն - կորպորատիվ բիզնես բլոկի ղեկավար:
1999 - 2001 – «Импэксбанк» («Իմպեքսբանկ»), Մոսկվա. Խոշոր ընկերությունների հետ աշխատանքի վարչության պետ:
1996 - 1999 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Միջազգային ընկերությունների հետ աշխատանքի վարչության պետ,
1995 - 1996 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Ոչ–ռեզիդենտ ընկերությունների հետ աշխատանքի բաժնի վարիչ,
1994 - 1995 – Банк «Российский кредит» (Բանկ «Ռասիյսկիյ կրեդիտ»), Մոսկվա. Առաջատար փորձագետ։

Դասախոսական գործունեություն և դասավանդվող առարկաներ
09.2016 – մինչև օրս - Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, ասիստենտ (արտաքին համատեղություն). Դասավանդվող հիմնական առարկա` «Տնտեսական զարգացման քաղաքականություն»;
09.2016 – մինչև օրս - Հայաստանում ֆրանսիական համալսարան, դասախոս (արտաքին համատեղություն). Դասավանդվող առարկաներ` “Ներդրումներ և ֆինանսների տեսություն”, “Գործնական բանակցություններ”:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Տնտեսական աճի և ձախողումների կառուցվածք, «զուգահեռ» տնտեսագիտություն, ժամանակակից ճգնաժամեր, համաշխարհային տնտեսության զարգացման արդի միտումներ, հակաճգնաժամային և աճի մոդելներ զարգացող երկրների և ընկերությունների համար, միջազգային բորսաներ և ֆինանսական շուկաներ, կապիտալիզացման օրինաչափություններ, պետական տնտեսական քաղաքականություն։

Լեզուների իմացություն
Ռուսերեն - ազատ, անգլերեն – ազատ:

Էլ․ փոստ։ s.hayrumyan@ysu.am

Սևակ Գագիկի Հայրումյան

Ասիստենտ | Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոն