Շահեն Վոլոդյայի Խաչատրյան
Կենսագրություն
Շահեն Վոլոդյայի Խաչատրյանը ծնվել է 1976 թ-ի մարտի 25-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

1992 թ-ին ավարտել է Ապարանի բնագիտա-մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

1992 թ-ին ընդունվել և 1997 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1996 - 2004 թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի իզոտոպային հետազոտությունների լաբորատորիայում: 1997 - 2000 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

2001 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսական թեզ և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված է Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանական կառուցվածքի ու ծագումնաբանության հարցերին: 2001 թ-ին ճանաչվել է «տարվա լագագույն ասպիրանտ և երիտասարդ գիտնական» մրցույթի հաղթող:

2001 - 2002 թթ. գործուղվել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջուկային քիմիայի ինստիտուտ, որտեղ զբաղվել է միջուկային և արդյունաբերական թափոնների մշակման հարցերով: 2003 թ-ին երեք ամսով վերապատրաստում է անցել Ենայի Ֆրիդրիխ-Շիլլերի անվան համալսարանի երկրագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է Հայաստանի բնական կլանիչների իոնափոխանակման հատկությունների ուսումնասիրությամբ:

2004 թ-ից աշխատում է երևանի պետական համալսարանում երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիունում: 2009 թ-ից գլխավորում է ամբիոնը:

Դոցենտ Շ.Վ.Խաչատրյանը զբաղվում է երկրաբանական հանույթային, որոնողական-հետախուզական աշխպատանքներով, ինչպես նաև հանքավայերի միներալաբանական-երկրաքիմիական և ծագումնաբանական հարցերով:

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների գիտաարտադրական հաշվետվությունների:

Շահեն Վոլոդյայի Խաչատրյան

Ամբիոնի վարիչ | Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների ամբիոն
 
 

Գիրք/Book

Ш.В.Хачатрян, А. Саргсян, Р. Геворкян, Г. Пирумян

Очистка радиоактивных сточных вод с помощью природных и модифицированных сорбентов | Вода и экология, проблемы и решения, 2010, № 4, сс 36-42
 

Հոդված/Article

Հ. Պ. Գույումջյան, Շ. Վ. Խաչատրյան

Սևանի օֆիոլիտային գոտու գաբրոիդների երկրաբանական և պետրոգրաֆիական առանձնահատկությունները | Вестник инженерной академии Армении1. 2017, 14, стр. 242-248 |

Շ. Վ. Խաչատրյան, Հ. Պ. Գույումջյան

Характер оруденения, минералогия и геохимия руд пхрутского проявления золота (Փխրուտի ոսկու երևակման հանքայնացման բնույթը, հանքաքարերի միներալոգիան և երկրաքիմիան) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2017, հ. 51, #1, էջ 3-12 (ռուսերեն) |

Գ. Վ. Մարկոսյան, Շ. Վ. Խաչատրյան, Ռ. Ա. Քարամյան

Շորժայի քրոմիտների հանքավայրում քրոմի հանքայնացման տեղայնացման երկրաբանական – երկրաֆիզիկական առանձնահատկությունները (ՀՀ Գեղարքունիքի մարզ) | ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Գիտություններ Երկրի մասին, 2016թ․, 69, № 1, 55-64 էջ, Հայաստան

Հ.Պ. Գույումջյան , Շ. Վ. Խաչատրյան

Սևան-Հագարուի օֆիոլիտային գոտու Ջիլ-Քարախաչի հիպերբազիտային զանգվածի երկրաբանական կառուցվածքի և պետրոգրաֆիական կազմի առանձնահատկությունները | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2016 #2, էջ 3-13 |

Հ.Պ. Գույումջյան , Շ.Վ. Խաչատրյան

Սևանի օֆիոլիթային գոտու կարբոնատիտներն որպես նոր ֆորմացիոն տիպ | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2016 #1, էջ 3-10 |
1   2   3   4   5   6  |  Տեսնել բոլորը
 

Արտոնագիր/Patent

Շահեն Խաչատրյան, Հովհաննես Ղույումջյան, Գևորգ Փիրումյան, Կարեն Մելքոնյան

Պորտլանդցեմենտ | Հայաստան: 2016, AM20160074