Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան
Կենսագրություն
Կրթություն
2005 - 2009 թթ. ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, համաշխարհային պատմության ամբիոն, հայցորդ
2003 - 2005 թթ. ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, համաշխարհային պատմության ամբիոն, մագիստրատուրա
1999 - 2003 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, բակալավրիատ
Գիտական աստիճան
պատմական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ (2013)
Գիտական թեմա` «Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը»

Աշխատանքային փորձ
2008 - 2010 թթ. աշխատել է Պատմության ֆակուլտետում, «Հայկական-թուրքական ինքնութենական հիմնախնդիրներ» թեմայի շրջանակում՝ իբրև գիտաշխատող:
2007 թ-ից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս
2006 - 2007 թթ. ԵՊՀ Հայագիտական կենտրոնի գիտահետազոտական լաբարատորիայում՝ իբրև գիտական աշխատող,
2005 թ. (հունվար-սեպտեմբեր) ՄԻԺԻ-ի Տեղեկատվության և հրատարակչության ոլորտի ծրագրի պատասխանատու
2004 թ. (հուլիս-դեկտեմբեր) ՄԻԺԻ-ի Հանրային կապերի պատասխանատուի օգնական

Կարդացվող դասընթացներ
Համաշխարհային պատմության աղբյուրագիտություն,
Համաշխարհային պատմության տեսություն,
Արդի ինֆորմացիոն տեխնոլոգիաները և մշակույթը,
Պատմության և մշակույթի առնչությունները. Դարաշրջաններ, տեսություններ, հարացույցեր,
ԱՄՆ-ի պատմություն,
Նոր և նորագույն պատմության պատմագրություն,
Մասնագիտության արդիական հիմնախնդիրները,
Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն,
Համաշխարհային պատմության հիմնահարցեր

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ազգային ինքնություն, քաղաքակրթությունների տեսություն և պատմություն, հիշողութենական պատմություն, հիշողությունից դեպի պատմագիտություն, անցումային հասարակություններ, իմաստասիրություն, Հայ առևտրական կապիտալը Նախաարդյունաբերության և Արդյունաբերության դարաշրջանում:

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն (բառարանի օգնությամբ), հին լեզուներ` գրաբար

Այլ տվյալներ
1995 - 1997 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում

Սմբատ Խանամիրի Հովհաննիսյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Պատմության ֆակուլտետ - Համաշխարհային պատմության ամբիոն
 
 

Գիրք/Book

Սմբատ Հովհաննիսյան, Արա Մերջեան, Նարեկ Մկրտչյան

Գրամշիի Մարդկության շրջանակը և Հայաստանը | Մենագրություն: Փրինթինֆո, 2016թ․, 156 էջ, Հայաստան

Ս.Խ. Հովհաննիսյան

Փյունիկյան ծովային քաղաքակրթությունը | ԵՊՀ: Պատմության ֆակուլտետ.- Ե., ԵՊՀ հրատ, 52 էջ
 

Հոդված/Article

Սմբատ Խ․ Հովհաննիսյան

Ուսումնառության բարելավումը դասի առանցքային հարցադրումների տեսողականացմամբ՝ PowerPoint-ի միջոցով | ՎԷՄ համահայկական հանդես, 2018, 1, էջ 208-224 |

Սմբատ Հովհաննիսյան

Հիշողության հիմնախնդիրը Նիցշեի պատմասիրության ծիրում | Ֆրիդրիխ Նիցշե: Երկեր 5 հատորով: 2018, Հատոր 1, էջ 556-567 |

Սմբատ Հովհաննիսյան

Մարկ Բլոկը և Աննալների դպրոցը. Մարդաբանական և համադրական պատմության մեթոդաբանությունը | Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը: 2018, էջ V-XXXVIII

Սմբատ Խ․ Հովհաննիսյան

Հայ առևտրական կապիտակն իբրև «աշխարհ-տնտեսություն» և արդյունաբերական դարաշրջանի մարտահրավերները | ՎԷՄ համահայկական հանդես: 2017թ․, 1, 49-76 էջ, Հայաստան |

Սմբատ Խ․ Հովհաննիսյան

Թարգմանության պոետիկան և Շեքսպիրի նորովի մեկնության խնդիրը | Պատմություն և մշակույթ: Հայագիտական հանդես: 2017թ․, 448-461 էջ, Հայաստան |
1   2   3  |  Տեսնել բոլորը
 

Թեզիս/Thesis

Սմբատ Հովհաննիսյան

Պետականակենտրոն և եկեղեցակենտրոն հարացույցներն ըստ անգլիական և կիլիկյան տիպաբանական առնչակցությունների (XII-XIII դդ․) | Ազատությունների մեծ խարտիա - 800, 2015․, 12-13 էջ