Տիգրան Արթուրի Մարկոսյան
Կենսագրություն
Կրթություն
2004 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2010 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Թեկնածուական ատենախոսության թեման
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում: Մասնագիտությունը` ԺԲ.00.04:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, սնանկություն, իրավունքների պաշտպանության այլ ձևերին առնչվող հիմնահարցեր, կատարողական վարույթ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, դատական ակտերի վերանայման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում, սնանկության իրավական կարգավորումը

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2010 թ.-ից առ այսօր – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ
2013 թ.-ից առ այսօր – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոնի դասախոս-կոորդինատոր
2019 թ.-ից հունիսից առ այսօր - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ
2020 թ. փետրվարից առ այսօր – սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ
2018 թ. դեկտեմբերից առ 2020 թ. հունվարը – Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID) քննվող արբիտրաժային գործով սնանկության ոլորտի փորձագետ
2014 թ.-ից առ 2020 թ. – «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ
2019 թ. – դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի անդամ
2019 թ. հունվարից առ 2019 թ. մայիսը - Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող էլեկտրոնային սնանկության համակարգի ներդրմանն ուղղված «Սնանկության համակարգի բարեփոխում» ծրագրի փորձագետ
2018 թ.-ից առ 2019 թ. - ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ
2016 թ. հոկտեմբերից առ 2019 թվականի հունիսը – ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն
2018 թ. - սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հանձնաժողովի անդամ
2017 թ.-ից առ 2018 թ. – «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մշակող աշխատանքային խմբի անդամ
2017 թ.-ից առ 2018 թ. – Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ
2016 թ. սեպտեմբերից առ 2016 թ. հոկտեմբերը – ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
2016 թ. – ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված Հայաստանի Հանրապետության 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամ
2016 թ. – Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակում ՀՀ դատական նոր օրենսգրքի հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի փորձագետ
2016 թ. – քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2015 թ. դեկտեմբերից առ 2016 թ. հոկտեմբերը – «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության ղեկավարի առանձին դատական գործերի գծով տեղակալ
2015 թ. սեպտեմբերից առ 2016 թ. օգոստոսը – «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի դասախոս
2015 թ. օգոստոսից առ 2015 թ. դեկտեմբերը – «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության ղեկավարի պայմանագրերի և իրավական վերլուծության գծով տեղակալ
2014 թ. հուլիսից առ 2015 թ. օգոստոսը – «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի պայմանագրերի և իրավական վերլուծության վարչության պետ
2014 թ. ապրիլից առ 2014 թվականի հուլիսը – «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2014 թ. հունվարից առ 2014 թ. հուլիսը – ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
2013 թ. օգոստոսից առ 2014 թ. հուլիսը – վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումները քննարկող գանգատարկման խորհրդի անդամ
2013 թ. օգոստոսից առ 2014 թ. հունվարը – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
2013 թ. վարչական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2009 թ. ապրիլից առ 2013 թ. հուլիսը – «Բրեյվ» ՍՊԸ-ի իրավաբան
2012 թ. մարտից առ 2013 թ. օգոստոսը – «Կասկադ ինշուրանս» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամ
2012 թ. - ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի փորձագետ
2011 թ.-ից մարտից առ 2012 թ. դեկտեմբերը – «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2009 թ.-ից առ այսօր – ՀՀ իրավաբանների միություն
2011 թ.-ից առ 2019 թ. – ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր 1222)

Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, գերմաներեն և անգլերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Տիգրան Արթուրի Մարկոսյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Տիգրան Մարկոսյան

Դատական ծախսերը քաղաքացիական դատավարությունում | Գիտագործնական ձեռնարկ, Երևան, Արդարադատության ակադեմիա, 2020, 64 էջ |

Մարկոսյան Տ. Ա.

Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում | Մենագրություն, ԵՊՀ հրատ., Եր., 2013, 208 էջ |
 

Հոդված/Article

Տիգրան Մարկոսյան, Տիգրան Դադունց

Աշխատողների պահանջների բավարարման երաշխիքները սնանկության վարույթում | «Դատական իշխանություն» 3-4, 2020, էջ 90-99 |

Սերգեյ Մեղրյան, Տիգրան Մարկոսյան, Էլինա Գեղամյան

«Պարտադիր» հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավական բնույթը և գոյաբանական հիմքերը քաղաքացիական դատավարությունում | «Արդարադատություն» գիտական հանդես 2 (51), Երևան, 2020, էջ 6-17 |

Տիգրան Մարկոսյան

Հայցային վաղեմության ինստիտուտը դատավարական խնայողության սկզբունքի համատեքստում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 250-261 |

Tigran Markosyan, Lilit Petrosyan

General Legal Characteristics and Features of Obligatory Action | Materials of the Conference Devoted to the 85th Anniversary of the Faculty of Law at Yerevan State University, Yerevan, YSU Press, 2018, p. 350-357 |

Տիգրան Մարկոսյան

Հայցային վաղեմության կիրառման դատավարական հիմնախնդիրները | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 282-290 |
1   2   3   4  |  Տեսնել բոլորը