Վահան Առաքելի Բայբուրդյան
Կենսագրություն
Կրթություն
ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական) բաժին: ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտի (ներկայումս արևելագիտության ինստիտուտի) ասպիրանտուրա:

Գիտական աստիճան
1977 թ. Պատմական գիտությունների դոկտոր
1979 թ. պրոֆեսոր

Աշխատանքային փորձ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղար, ավագ գիտ. աշխ., աղբյուրագիտության պրոբլեմային խմբի ղեկավար, Իրանի բաժնի վարիչ: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ:

Կարդացվող դասընթացներ
«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը», «Իսլամական գործոնը արդի միջազգային հարաբերություններում», «Հայաստանի երրորդ Հանրապետության միջազգային հարաբերությունները և արտաքին քաղաքականության արդի խնդիրները», «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները»:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների միջազգային հարաբերություններ, Իրանի և Թուրքիայի պատմություն, Հայկական հարց, քրդագիտություն, իսլամագիտություն, Իրանի հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն:

Մասնակցությունը դրամաշնորհների
«Հայ Օգնության Ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհ

Լեզուներ
Պարսկերեն, ռուսերեն (ազատ), անգլերեն, թուրքերեն, վրացերեն (կարդում և կարողանում է բացատրվել), գերմաներեն, ֆրանսերեն (բառարանի օգնությամբ)

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ, նույն ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական խորհրդի անդամ, «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի խմբագրական խորհրդի անդամ:
Բանբեր Երևանի համալսարանի «Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն» հանդեսի պատասխանատու խմբագիր:

Պարգևներ
Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ, ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմ, Ռուսաստանի հայերի միության մեդալ, Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար», «Մանկավարժական համալսարան» մեդալ:

(+374 10) 55-18-04

Վահան Առաքելի Բայբուրդյան

Պրոֆեսոր | Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոն
 
 

Գիրք/Book

Վ. Ա. Բայբուրդյան

Օսմանյան կայսրության պատմություն | Մենագրություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2011թ., 716 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2008, 421 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Նոր Ջուղա | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2007, 152 էջ

Վ. Ա. Բայբուրդյան

Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2005, 783 էջ

V. A. Bayburdyan

International Trade and the Armenian Merchants in the Seventeenth Century | New Delhi, 2004, 261 p.
 

Հոդված/Article

Վահան Բայբուրդյան

Քրդական հարցի ներկա վիճակը եվ զարգացման միտումները | «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2017 № 2 (23), էջ 3-18 |

Վ. Ա. Բայբուրդյան

Հայ-իրանական հարաբերությունները 1991 - 1998 թթ. | Հայացք երկու տասնյակ հեռավորությունից, «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով»: Միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2012թ., էջ 15-54

Վ. Ա. Բայբուրդյան

Ուշ միջնադարում հայերի շփումների պատմությունից Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի ու Հեռավոր Արևելքի երկրների հետ | «Արևելաասիական ուսումնասիրություններ», հատ. 2, Երևան, 2011 թ., էջ 57-71

Վ. Ա. Բայբուրդյան

Իրանական հեղափոխության ֆենոմենը: Իրանի իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում | Միջազգային գիտաժողովի հոդվածների և զեկուցումների ժողովածու, Երևան, 2011թ., էջ 11-24

Վ. Ա. Բայբուրդյան

Քրդական հարցը հանրապետական Թուրքիայում | «Բանբեր Երևանի համալսարանի», «Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն» 131.6, Երևան 2010թ., էջ 5-36 |
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը