Վահե Գուրգենի Ենգիբարյան
Կենսագրություն
Կրթություն
2004 - 2015 թթ. ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա:
2001 թ. օգոստոս-դեկտեմբեր ԱՄՆ Սիթն-Հոլլ համալսարանի իրավաբանական դպրոց:
1999 - 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա:
1994 - 1999 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով):

Գիտական աստիճան
Թեկնածուական – «Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստիկական հետազոտման պրոբլեմները», ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2002թ.:
Դոկտորական – «Զանգվածային անկարգությունների քննությունը. Տեսական, կազմակերպական և մեթոդիկա-կրիմինալիստիկական հիմքերը (Հայաստանի Հանրապետության նյութերով)», ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող Д 203.002.08 մասնագիտական խորհուրդ, 2015թ.:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
2007 թ. փետրվարի 6-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ:
2010 թ. դեկտեմբերի 27-ի Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է նույն բուհի պրոֆեսորի կոչում:
2017 թ. հուլիսի 7-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ
1998 - 2001 թթ. աշխատել է տարբեր իրավախորհրդատվական կազմակերպություններում:
2001 թ.-ից դասավանդում է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում, իսկ 2017 թվականից մինչ օրս նույն ամբիոնի պրոֆեսոր է:
2001 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ դատավորների միությունում` որպես գործադիր տնօրեն:
2003 թ.-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի դատաիրավական բնագավառի փորձագետ է, ղեկավարել է կարճաժամկետ տարբեր ծրագրեր, վերապատրաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Դատավորների միջազգային ասոցիացիայի տարբեր կառույցներում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսների, օրենքների նախագծերի մշակմանը, քննարկմանը և այլն:
2004 թ.-ից դասավանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտում, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցում, ՀՀ արդարադատության ակադեմիայում և ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
2010 - 2013 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինտիտուտում` որպես ավագ գիտաշխատող:
2011 - 2014 թթ. աշխատել է ՀՀ դատախազության դպրոցում՝ որպես ավագ գիտաշխատող:
2010 - 2014 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բուրոյում` որպես տնօրենի խորհրդական:
2018 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում` որպես ավագ դասախոս:
2017 թ.-ի նոյեմբերի 20-ից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ նախ որպես իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետի տեղակալ, պետի պաշտոնակատար:
2018 թ. ապրիլից աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական դեպարտամենտի պետի խորհրդական:
2019 թ. ապրիլից աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես տնօրենի խորհրդական:
2019 թ. ապրիլից մինչև 2021 թ. հունվարն աշխատել է որպես ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական:
2019 թ. հունիսից ՀՀ քննչական կոմիտեի փորձագետ է:

Կարդացվող դասընթացներ
Կրիմինալիստիկա, Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա, Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ, Քննչական տակտիկա, Օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հանցագործությունների քննության մեթոդիկա, քննչական գործողությունների կատարման տակտիկա, քննության կազմակերպում, դատական փորձագիտություն, քննության եվրոպական չափանիշները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան:
Հեղինակ է 7 մենագրությունների, մեկ դասագրքի, ուսումնական ձեռնարկների և ավելի քան հարյուր գիտական հոդվածների:

Մասնակցությունը դրամաշնորհների
Մինչդատական վարույթի հիմնախնդիրները, Քրեական գործերով իրավական օգնության հիմնախնդիրները (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ), Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Էքստրադիցիայի հիմնախնդիրները(ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ հետազոտություն «Փորձագետի եզրակացությունը քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում» (ծածկագիր 11-5e179) և այլն: Ինչպես նաև փորձի փոխանակում
Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կառույցներում (DNA database centers, laboratories and etc.) - 2012թ,
ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոն (ЭКЦ) – 2007,
ԱՄՆ, Վաշինգտոն, FBI (Chemical laboratory) - 2000,
ԱՄՆ, Նյու- Յորք, (DNA laboratory, L. Kobelesi) - 2000

Լեզուներ
ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ:
Հայ փորձագետների միության վարչության անդամ:
ՀՀ իրավաբանների միության անդամ:
Մեծ Բրիտանիայի Կրիմինալիստ գիտնականների միության անդամ
(The Forensic Science Society -FSS):
Հայաստանի Հանրապետության նախագահի 2016. դեկտեմբերի 8-ի №1162- Ա հրամանագրով ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում:

Մասնագիտական և այլ գործունեություն
2006 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2010 թ.-ից ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բուրոյի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ է:
2012 - 2014 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի հայաստանյան կոորդինատորը:
2012 թ. հունիսին որպես ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ ծրագրի ղեկավար (ծածկագիր 11-5e179) վերապատրաստման դասընթացների Մեծ Բրիտանիայում Forensic Science Society կազմակերպությունում: FSS-ի անդամ է:
2015 թ.ից մինչ օրս ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ է:
2016 թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի №1162-Ա հրամանագրով ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում:
2016 թ.-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:
2016 թ.-ից առ այսօր ԲՈԿ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է:
2017 թ.-ից առ այսօր «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր, 2004 թ.-ից՝ խմբագրական խորհրդի անդամ է:
2018 թ.-ից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ է (որպես` իրավաբան գիտնական):
2019 թ.-ից առ այսօր «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
2019 թ.-ից առ այսօր «Труды Академии управления МВД РФ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:
2020 թ.-ից առ այսօր «Քննիչ» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:
2021 թ.-ից առ այսօր ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի գիտական խորհրդի անդամ է:
ՀՀ վարչապետի 14.09.20 N 1041-Ա որոշմամբ նշանակվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ (ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչ):
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, այդ թվում` 7 մենագրությունների, 1 բուհական դասագիրք` երաշխավորված ՀՀ ԿԳՆ-ի կողմից, գիտագործնական, ուսումնական ձեռնարկներ գիտական հոդվածներ, որոնց զգալի մասը հրատարակվել են օտար լեզուներով Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հեղինակավոր պարբերականներում:

Պարգևատրումներ
2014 թ. հունիսի 11-ին երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
2017 թ. նոյեմբերի 3-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 567 հրամանով ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրած ունկնդիրների մասնագիտական պատրաստմանն ուղղված աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունենալու համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:
2019 թ. հոկտեմբերի 31-ի ՀՀ ԱԱԾ տնօրենի № 88-Ա հրամանով անվտանգության մարմիններում անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2019 թ. նոյեմբերի 26-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 918-Ա հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ համագործակցելու, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներում արդյունավետ մասնակցությւոն ցուցաբերելու, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների տեսական գիտելիքների կատարելագործմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար պարգևատրվել է հուշանվեր ժամացույցով:
2019 թ. նոյեբերի 27-ի ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի №137-Ա հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ սերտ համագործակցություն ապահովելու, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայողի օրվա և ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:
2019 թ. դեկտեմբերի 17-ի ՀՀ գլխավոր դատախազի № 391-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2020 թ. մայիսի 27-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 433-Ա հրամանով ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով:
2020 թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ արդարադատության նախարարի № 510-Ա հրամանով արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ծառայությունների ու արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի» անվան ոսկեզօծ հուշամեդալով:
2020 թ. դեկտեմբերի 18-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 1011-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով:
2020 թ. դեկտեմբերի 20-ի ՀՀ ոստիկանապետի № 264-Ագ հրամանով ՀՀ պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի և այլ միջազգային ու տեղական կառույցների կողմից:

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
yengibaryan@ysu.am

Վահե Գուրգենի Ենգիբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Իրավագիտության ֆակուլտետ - Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
 
 

Գիրք/Book

Վահե Ենգիբարյան

Առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկա: Կրիմինալիստիկական տակտիկա | Գիտագործնական ձեռնարկ Երևան, Թասկ ՍՊԸ, 2018, 732 էջ

Վ. Գ. Ենգիբարյան

Հանցագործությունների քննության մեթոդիկա: Կրիմինալիստիկական մեթոդիկա: | Դասագիրք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար՝ երաշխավորված ՀՀ ԿԳՆ կողմից, Երևան, Թասկ, 2017, 608 էջ

Վ. Ենգիբարյան, Գ. Գրիգորյան, Զ. Սարգսյան

Քրեական գործերով իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում | Գիտագործնական ձեռնարկ, Երևան, «Ասողիկ», 2016, 314 էջ |

Վ. Ենգիբարյան, Ն. Հարությունյան, Տ. Ղարիբյան, Ս. Ամիրխանյան

Հանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտի միջազգային իրավական և ներպետական հիմնախնիրները (գիտագործնական վերլուծություն) | Երևան, ՀՀ դատավորների միություն, 2016, 220 էջ |

Ենգիբարյան Վ. Գ.

Հանցագործությունների քննության կազմակերպման քրեադատավարական և կրիմինալիստիկական հիմքերը | Մենագրություն, Երևան, Անտարես, 2016, 256 էջ
1   2   3   4   5   6   7   8   10  |  Տեսնել բոլորը
 

Հոդված/Article

Ваге Гургенович Енгибарян, Сергей Ваганович Аракелян

Доктринальное толкование понятия насилия как признака состава массовых беспорядков по уголовному законодательству Российской Федерации и Республики Армения | «Образование. Наука. Научные кадры», № 03/14 2014, стр. 63-65

Ваге Гургенович Енгибарян

Проблемы классификации методик расследования массовых беспорядков | «Закон и право» №7/14, 2014, стр. 128-130

Ваге Гургенович Енгибарян

Основы содержания и структуры криминалистической методики расследования | «Закон и право», №5/14, 2014, стр. 122-126

Енгибарян Ваге

Некоторые вопросы относительно института судебных экспертиз по новому проекту УПК РА | 150 лет Уставу уголовного судопроизводства России: современное состояние и перспективы развития уголовно-процессуального законодательства. Сб. матер. международ. науч.-практ. конф. 9-10 апреля 2014г. - М.: Академия управления МВД России, 2014г., стр. 285-293

Енгибарян В. Г., Аракелян С. В.

К вопросу понимания насилия по уголовному законодательству РФ и РА как факта доказывания при расследовании массовых беспорядков | Труды Академии управления МВД России. № 3, 2014, стр. 117-121
1   2   3   4   5   6   7   8   9   10   11   12   20  |  Տեսնել բոլորը