Վազգեն Ռուբենի Ռշտունի
Կենսագրություն
Կրթություն
2000 - 2005 թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա
2000 - 2002 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
1996 – 2000 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Գիտական ատենախոսության թեմա
«Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի հասկացությունը, կառուցվածքը և զարգացման միտումները» ի.գ.թ., ԺԲ.00.01-Պետություն և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն

Գիտական հետազոտությունների շրջանակ
Պատիժ նշանակելու հիմնախնդիրները

Կարդացվող դասընթացներ
Պատիժ նշանակելը

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2016 թ-ից առայսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
2016 թ-ից առայսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասիստենտ
2014 - 2016 թթ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
2013 - 2014 թթ. Կոտայքի մարզի դատախազ
2009 - 2013 թթ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2008 - 2009 թթ. Երևանի քրեական դատարանի դատավոր
2005 - 2008 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական
փորձաքննությունների վարչությունում՝ նախ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ վարչության պետ:
2005 թ. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան:
2004 - 2005 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնի իրավաբան:

Պարգևներ/կոչումներ
Արդարադատության առաջին դասի խորհրդական

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

Ծառայությունը զինված ուժերում
Զինապարտ

(+374 60) 71-02-50
(ներքին 12-50)

Վազգեն Ռուբենի Ռշտունի

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քրեական իրավունքի ամբիոն