ՎԻԼԻԿ ՄԱՐԳԱՐԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Կենսագրություն
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1936թ. մարտի 5-ին Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի թիվ 10 դպրոցը և ընդունվել Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:

1960թ. Վ.Հարությունյանն աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, միաժամանակ դասավանդել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում: 1963թ. պաշտպանել է թեկնածուական, 1972թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1974թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1967թ. Վ.Հարությունյանը նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1972թ. ԵՊՀ-ում հիմնադրել է քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի ամբիոնը և ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիան, որի հիմքի վրա 1979թ. ստեղծվել է ԵՊՀ-ին կից կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը: Վերջինս 1988թ. վերածվել է «Լազերային տեխնիկա» գիտահետազոտական միավորման՝ Վ.Հարությունյանի տնօրինությամբ: 1999թ. այդ միավորման հիման վրա ստեղծվել է հայհունական «ԼՏ-Պիրկալ» համատեղ ձեռնարկությունը, որի նախագահ և գլխավոր տնօրեն է ընտրվել Վ.Հարությունյանը:

1990-1991թթ. եղել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարար:

Վ.Հարությունյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դաշտի քվանտային տեսությանը, օպտիկական քվանտային գեներատորների տեսությանը, ոչ գծային օպտիկային: Նա կանխատեսել և փորձնականորեն հայտնաբերել է մի շարք կոհերենտ երևույթներ լազերներում, առաջարկել նոր տիպի բարակթաղանթային քվազիալիքատար լազեր և ստեղծել դրա տեսությունը: Ազատ էլեկտրոնների և լազերային ճառագայթման փոխազդեցության բնագավառի` Վ.Հարությունյանի կողմից դեռևս 1963թ. սկսված հետազոտությունները հետագայում հիմք դարձան ժամանակակից հզոր լազերների ստեղծման համար: Նրան է պատկանում ոչ գծային փոխազդեցություններում լազերային ճառագայթման բևեռացման երևույթների ուսումնասիրման առաջնությունը և բացառապես բևեռացմամբ պայմանավորված մի շարք երևույթների տեսական կանխատեսումն ու փորձնական իրականացումը:

Վ.Հարությունյանը հեղինակ է ավելի քան 250 աշխատությունների: 1996թ. Բելգիայում «Physics reports» ամսագրում լույս է տեսել նրա լազերային ճառագայթման և ազատ էլեկտրոնների փոխազդեցությանը նվիրված աշխատությունը:

Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 25 և դոկտորական 7 ատենախոսություն:

1981թ. Վ.Հարությունյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է աշխատանքային կարմիր դրոշի (1976) և «Պատվո նշան» (1986) շքանշաններով:

Վախճանվել է 2000թ. օգոստոսի 19-ին Երևանում:

ՎԻԼԻԿ ՄԱՐԳԱՐԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

 
 

Հոդված/Article

Վ. Մ. Հարությունյան, Ա.Ա.Կարագյոզով

Термогенерация заряда в трехфазных фотоприемных приборах с зарядовой связью (Լիցքի ջերմագեներացիան լիցքային կապով եռաֆազ ֆոտոընդունիչ սարքերում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1990, #3, էջ 45-49 (ռուսերեն) |

Վ. Մ. Հարությունյան, Ա. Ա. Կարազյոզով

Разброс фоточувствительности в фотоприемных приборах с зарядовой связью (Լիցքային կապով լուսաընդունիչ սարքերում լուսազգայնության ցրվածությունը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1990, #2, էջ 70-73 (ռուսերեն) |

Վ. Մ. Հարությունյան, Մ. Լ. Դիմակսյան, Գ. Ե. Գրիգորյան

Получение и исследование некоторых электрофизических свойств моноселенида галия (Գալիումի մոնոսելենիդի ստացումը և մի քանի էլեկտրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրումը) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1989, #3, էջ 65-68 (ռուսերեն) |

Վ. Մ. Հարությունյան, Ռ. Ս. Բարսեղյան, Գ. Ե. Գրիգորյան, Վ. Շ. Ջարգարյան, Վ. Ա. Մխիկյան, Բ. Օ. Սեմերջյան

Фоточувствительные структуры на основе кремния, легированного селеном (Ֆոտոզգայուն կառուցվածքներ սելենով լեգիրացված սիլիցիումի հիմքի վրա) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1989, #1, էջ 56-61 (ռուսերեն) |

Վ. Մ. Հարությունյան, Ռ. Ս. Բարսեղյան, Ա. Մ. Ղուկասյան

Исследование неоднородностей в компенсированном кремнии методом сканирования лазерным лучом (Փոխհատուցված սիլիցիումում անհամասեռությունների հետազոտումը փռող լազերային ճառագայթի եղանակով) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1986, #1, էջ 87-90 (ռուսերեն) |