ՅՈւՐԻ ՍԵՐԳԵՅԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Կենսագրություն
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Յուրի Սերգեյի Չիլինգարյանը ծնվել է 1938թ. սեպտեմբերի 22–ին Երևանում:

1956 – 1960 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի Ֆակուլտետում:

1960 – 1963 թթ. ԵՊՀ–ում աշխատել է որպես ասիստենտ:

1963 – 1972 թթ. աշխատել է ԵՊՀ Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում.

1963 – 1967 թթ. որպես առաջատար ճարտարագետ,

1967 – 1969 թթ. որպես խմբի ղեկավար – ճարտարագետ,

1969 – 1970 թթ. որպես ավագ գիտաշխատող,

1970 – 1972 թթ. որպես լաբորատորիայի վարիչ:

1964 – 1968 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:

1968 թ.–ին Երևանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ:

1972 – 2007 թթ. ղեկավարել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնը:

1985 թ.–ին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ: 1987 թ.–ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1985 – 2000 թթ. եղել է ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

1996 թ.–ից ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

2000 – 2016թթ. ղեկավարել է ԵՊՀ Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան:

2006 – 2016թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ,

2007 – 2016թթ.՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պատվավոր վարիչ,

2006 – 2016թթ.՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար:

Զարգացրած գիտական ուղղություններն են՝ հեղուկ բյուրեղների լազերային ֆիզիկա և ոչ գծային օպտիկա:

Անդամակցել է ԽՍՀՄ ԳԱ «Ոչ գծային և կոհերենտ օպտիկայի» պրոբլեմային խորհրդին (հիմնադրման օրվանից), Օպտիկայի, Օպտոէլեկտրոնիկայի, Մանրաթելային օպտիկայի Միութենական պրոբլեմային խորհուրդներին:

2003 – 2006 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային խորհրդի նախագահ:

Յ.Ս. Չիլինգարյանը եղել է ԱՊՀ երկրների լազերների և լազերային տեխնոլոգիաների գծով ազգային փորձագետների խորհրդի, «Квантовая электроника» ամսագրի խմբագրական խորհրդի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր, Ֆիզիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

Յ.Ս. Չիլինգարյանը երկար տարիներ Ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահն էր: Եղել է 049 մասնագիտական խորհրդի անդամ:

2008թ.–ին պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

2009թ.–ին արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Յ.Ս. Չիլինգարյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 12 թեկնածուական և 6 դոկտորական թեզեր:

Հեղինակ է 185 գիտական հոդվածի, 2 մենագրության, 2 դասագրքի, 3 ուսումնական ձեռնարկի, 9 հեղինակային արտոնագրերի:

Յ.Ս. Չիլինգարյանը վախճանվել է 2016թ. նոյեմբերի 28–ին Երևանում:

ՅՈւՐԻ ՍԵՐԳԵՅԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

 
 

Գիրք/Book

Լ. Ս. Ասլանյան, Ռ. Ս. Հակոբյան, Յու. Ս. Չիլինգարյան

Ոչգծային ֆիզիկա | Մեթոդական աշխատանք, Երևան, 2006, 165 էջ

Ասլանյան Լ. Ս., Հակոբյան Ռ. Ս., Չիլինգարյան Յու. Ս.

Ոչ գծային ֆիզիկայի ներածություն | ԵՊՀ հրատ., Երևան 2006, 166 էջ

Էլբակյան Վ., Սահակյան Ն., Կարախանյան Ա., Պապյան Օ., Չիլինգարյան Յու. Ս.

LabVIEW-ի կիրառությունը գիտափորձի ավտոմատացման համար | Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ,ԵՊՀ հրատ., 2005, 93 էջ

Ռ. Ս. Հակոբյան , Յու. Ս. Չիլինգարյան

Մակածված փուլային անցումներ և հիդրոդինամիկական անկայունություններ հեղուկ բյուրեղներում | «Մանկավարժ», Երևան, 2000, 184 էջ

Լ. Ս. Ասլանյան, Ջ. Խ. Գրիգորյան, Յու. Ս. Չիլինգարյան

Օպտիկայի լաբորատոր աշխատանքների ձեռնարկ | Ուսումնամեթոդական աշխատանք, ԵՊՀ-ի հրատարակչություն,1990, 148 էջ
 

Հոդված/Article

R. B. Alaverdyan, M. R. Hakobyan, R. S. Hakobyan, Yu. S. Chilingaryan

Гравитационный и термокапиллярный механизмы возбуждения гидродинамических движений в жидких кристаллах лазером с пространственно периодической структурой интенсивности | Известия НАН Армении, Физика, 2014, т.49, №3, с. 177-189

R. B. Alaverdyan, M. R. Hakobyan, R. S. Hakobyan, Yu. S. Chilingaryan

Лазерно-индуцированные термокапиллярные волны в изотропных и анизотропных жидкостях | Изв. НАН РА, Физика, 49(4), pp. 230–240, 2014

M. R. Hakobyan, R. B. Alaverdyan, Yu. S.Chilingaryan, R. S. Hakobyan

Gravitational and Thermocapillary Mechanisms of Hydrodynamic Motions in Liquid Crystals Induced by Laser with a Spatially Periodic Intensity Structure | J. Contemp. Phys., 49(3), pp. 110-118, 2014

M. R. Hakobyan, R. B. Alaverdyan, R. S. Hakobyan, Yu. S. Chilingaryan

Enhanced Physical Properties of Nematics Doped with Ferroelectric Nanoparticles | Armenian Journal of Physics, 7(1), pp. 11-18, 2014

M. R. Hakobyan, R. B. Alaverdyan, Yu. S. Chilingaryan, R. S. Hakobyan

Laser-induced thermocapillary waves in isotropic and anisotropic liquids | J. Contemp. Phys., 49(4), pp. 144–150, 2014
1   2   3   4   5   6   7   8   18  |  Տեսնել բոլորը
 

Արտոնագիր/Patent

А. А. Варданян , Г. Т. Петровский, В. С. Шашкин, А. Н. Заметин, Ю. С. Чилингарян

Способ варки стекла в индукционной печи | Авторское свидетельство N1728135, 1991, 8с

С. Акопян, Г. Дарбинян, А. Манукян, А. Варданян, С. Пирумов, Ю. С. Чилингарян

Способ получения градиентной оптической заготовки | Авторское свидетельство N1317845, 1987, 8с.

С. Акопян, А. Варданян, И. Сисакян, Ю. С. Чилингарян

Способ получения строительного декоративного материала | Авторское свидетельство N 719991, 1979, 7 с.
 

Թեզիս/Thesis

Steven Harbour, Tigran Galstian, Artur V. Galstyan, Yu. S. Chilingaryan

Diffraction properties of anisotropic gratings made from near infrared sensitive liquid crystal photopolymerizable materials | Theoretical modeling. Annual Meeting of Canadian Association of Physicists, p. 80, 2003, Toronto

Steven Harbour, Tigran V. Galstian, Artur V. Galstyan, Yu. S. Chilingaryan

Thermal switch of near infrared sensitive holographic polymer disper-sed liquid crystals | 10th International Topical Meeting on Optics of LC, OLC – 2003, Aussois (Mo-dane), France, p.26, 2003