Զարուհի Սամվելի Առաքելյան
Կենսագրություն
Կրթությունը
2003 - 2007 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ֆրանսիական բաժին, բակալավրի աստիճան:
2007 - 2009 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ֆրանսիական բաժին, մագիստրոսի աստիճան:

Մասնագիտական գործունեությունը
2008 - 2010 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ռոմանական բանասիրության ամբիոն, լաբորանտ:
2010 - 2011 թթ. ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչություն, Միջազգային կապերի բաժին, տեսուչ:
2011 - 2013 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ֆրանսիական բանասիրության ամբիոն, դասախոս:
2013 թ. ԵՊՀ Ռոնամագերմանական բանասիրության ֆակուլտետ, Ֆրանսիական բանասիրության ամբիոն, բ.գ.թ., ասիստենտ:

Գիտական գործունեությունը
2013 թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանություն ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի Հայ և արտասահմանյան գրականության 003 մասնագիտական խորհրդում, «Շավարշ Նարդունու գեղարվեստական արձակը» թեմայով:

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցությունը
2011, 2012 թթ. Ֆրանսերեն դասավանդողների միության սեմինարների մասնակցություն:

Օտար լեզուներ
Հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ):

Զարուհի Սամվելի Առաքելյան

Ասիստենտ | Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ - Ֆրանսիական բանասիրության ամբիոն
 
 

Գիրք/Book

Զարուհի Առաքելյան

Խորհրդերգության խորհուրդը | Առաջաբանը Զ. Առաքելյանի Շ. Նարդունի «Խորհրդերգություն», Երևան, 2011, էջ 3 - 11
 

Հոդված/Article

Զարուհի Առաքելյան

Նարդունու հեքիաթների ժանրային առանձնահատկությունները | Երևանի Ա. Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարան, հոդվածների ժողովածու Երևան, 2013, էջ 308 - 316

Զարուհի Առաքելյան

Շ. Նարդունին և հեթանոսականությունը | ԵՊՀ, հոդվածների ժողովածու «Ակունք», թիվ 1 (4), Երևան, 2012, էջ 96 - 101

Զարուհի Առաքելյան

Խորհրդապաշտությունը Շ. Նարդունու արձակում | «Գարուն» ամսագիր, թիվ 11 - 12, Երևան, 2011, էջ 19 - 21