Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Գիտական թեմայի ղեկավար, ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական թեմայի հեռանկարների ու կիրառական նշանակության մասին:

 

Կենսաչիպերը (կենսասենսորները) կենսատեխնոլոգիայի բնագավառում վերջին տարիների հզոր նվաճումներից են: Այս զարմանահրաշ սարքավորումները թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում օրգանիզմում հայտնաբերել հազարավոր ալերգեններ, օնկոգեններ, կենսաբանորեն ակտիվ տարբեր միացություններ և նույնիսկ գենետիկական արատներ:

 

Պողոս Վարդևանյանը մինչ գիտական ծրագրին անդրադառնալը նշեց, որ  ժամանակակից կենսաբժշկության և ախտորոշման մեջ կարևորագույն հարցերից մեկը վերաբերում է մարդու գենոմում տեղի ունեցող փոփոխությունների պարզաբանմանը և դրանց հայտնաբերմանը. «Այս առումով ներկայումս մեծ թափ են ստանում այն ուսումնասիրությունները, որոնք ուղղված են գեների հիմքի վրա պատրաստված կենսասենսորների՝ գենասենսորների ստեղծմանն ու կիրառելիության սահմանների ընդլայնմանը: Գեները, այն է՝ ԴՆԹ-ի առանձին հատվածները, գտնվելով բջջում բազմաթիվ ցածրամոլեկուլային և բարձրամոլեկուլային միացությունների շրջապատում, փոխազդում են դրանց հետ:

Այս փոխազդեցությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում մի կողմից՝ նոր դեղամիջոցների մշակման ու ստեղծման տեսանկյունից, որոնք միտված են գենետիկական, աուտոիմունային ու տարբեր քաղցկեղային հիվանդությունների բուժմանը, մյուս կողմից՝ գենետիկական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման առումով: Վերջին դեպքը կապված է ԴՆԹ-կենսասենսորների կամ գենասենսորների գործառնության հետ»:  

 

Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «Երբ պետք է պարզել, թե արդյոք ուսումնասիրվող փոփոխությունը կամ մուտացիան առկա է ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության մեջ (կամ, օրինակ, հայրության որոշման համար), վերջինիս միաշղթա հատվածն ավելացվում է լուծույթի մեջ, որտեղ առկա կենսասենսորը պարունակում է նշված մուտացիայով նմուշային միաշղթա հաջորդականություն, որը սևեռված է ներդիրի վրա: Եթե առկա է այդ մուտացիան փորձանմուշային հաջորդականության մեջ, ապա կոմպլեմենտարության սկզբունքով տեղի կունենա հիբրիդացում, և երկշղթա կառուցվածքի առաջացումը կհանգեցնի ազդանշանի առաջացման, որը հատուկ դետեկտորի միջոցով ֆիքսվում է: Ահա այդ ազդանշանը կարելի է մոդուլյացիայի ենթարկել, երբ նմուշային միաշղթա կամ արդեն հիբրիդացված երկշղթա հաջորդականության հետ փոխազդում են լուծույթում առկա ցածրամոլեկուլային միացությունները՝ լիգանդները»:

 

Նրա խոսքով, վերոնշյալ գիտական ծրագիրն ունի ոչ միայն հիմնարար, այլև կիրառական նշանակություն, քանի որ թույլ կտա բացահայտել, թե ուսումնասիրվող լիգանդները՝ էթիդիումի բրոմիդը, մեթիլենային կապույտը և ակրիդինային նարնջագույնը, ինչպես են փոխազդում ԴՆԹ-ԴՆԹ, ԴՆԹ-ՌՆԹ, ՌՆԹ-ՌՆԹ հիբրիդային մոլեկուլների հետ և ինչ կառուցվածքային փոփոխություններ են հրահրում դրանցում. «Հարկ է նշել, որ հետազոտություններն իրականացվելու են ժամանակակից կենսաֆիզիկական մեթոդներով: Նշված լիգանդներն օժտված են նաև հակաքաղցկեղային հատկություններով, ուստի ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հետ դրանց՝ որպես դեղամիջոցի փոխազդեցության հետազոտություն, ևս մեծ արժեք են ներկայացնում»:  

 

Նշենք, որ գիտական ծրագիրն իրականացնող խմբում ընդգրկված են ԵՊՀ 5 աշխատակիցներ, ովքեր նուկլեինաթթուների կառուցվածքային փոխարկումների ու լիգանդների հետ դրանց փոխազդեցությունների հետազոտությունների բնագավառում տարիների փորձ ունեցող մասնագետներ են:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների կողմից:

 

ՌԴ ԳԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփա, մի շարք հայեցակարգային աշխատանքների հեղինակ Վլադիկ Ներսեսյանցի 80- ամյակին նվիրված գիտաժողովը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածը նվիրված էր ականավոր գիտնականի թողած գիտական ժառանգության վերլուծությանը, իսկ երկրորդ հատվածը՝ սահմանադրականության արտի մարտահրավերներին:

 

Մեզ հետ զրույցում Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում ցավալիորեն հեռացել է իրավունքի փիլիսոփայությունը գործնական իրավագիտությունից. «Այսօր մարդկային փոխհարաբերությունների կարգավորման համար բացառապես ապավինում են իրավիճակային կերպով ընդունված օրենքներին՝ անտեսելով փիլիսոփայությունը: Այս առումով այսօրվա գիտաժողովը նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրը, որ օրենքը չի կարող առանձին գոյատևել իր փիլիսոփայությունից»:

 

 

 

Վարդան Այվազյանը փաստեց, որ ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցը լուրջ հայեցակարգային աշխատանքներ է գրել, ինչի շնորհիվ նա հայտնի է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ամբիոնի վարիչը պատմեց, որ անձամբ ճանաչել է գիտնականին դեռևս մանկուց, ոգեշնչվել նրա կենսակերպով և գաղափարներով. «Այս գիտաժողովի կազմակերպմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեծ գիտնականին, այլև փորձում ենք նրա թողած տեսաիրավական ժառանգությունն առաջարկությունների միջոցով համադրել գործնական իրավագիտության մեջ»: 

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ գիտաժողովի զեկուցումների շնորհիվ  բացահայտվելու է Վլադիկ  Ներսեսյանցի կերպարը թե՛ որպես մարդ, և թե՛ որպես մեծ գիտնական. «Վլադիկ Ներսեսյանցը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև բանաստեղծ: Ովքեր ծանոթ են նրա ստեղծագործություններին, այդ թվում՝ նաև իրավագիտության ոլորտի աշխատանքներին, հաստատ ընկալել են նրա ազատ մտածելակերպը, չսահմանափակվելու և չկաշկանդվելու ձգտումը»:

 

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջույնի խոսքում ասաց, որ իրավունքը հասարակության հիմնարար անկյունաքարն է, որի վրա կառուցվում են բոլոր հարաբերությունները. «Պետք է փաստել, սակայն, որ յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում այդ իրավունքն ու իր փիլիսոփայությամբ մոտենում կյանքին: Իմ տպավորությամբ՝ ակադեմիկոս Ներսեսյանցը զբաղվել է հենց այդ խորքային հարցով և իրավունքն ու փիլիսոփայությունը համադրել է իրար: Ուրախ եմ, որ այսօրվա գիտաժողովն արժանին է մատուցում ականավոր գիտնականին»:

 

Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԲԴԽ նախագահ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ակադեմիկոս Ներսեսյանցն այն անհատականություններից էր, որը հասել էր մարդկային կատարելության՝ իր բոլոր դրսևորումներով. «Շատերը նշում են, որ նա նաև բանաստեղծ էր: Բայց ըստ ինձ՝ նա փիլիսոփա էր նաև այդ ձևի մեջ: Ես բախտ եմ ունեցել բավականին երկար շփվել մեր հայրենակցի հետ: Նա ոչ միայն գիտնական էր, այլև մարդաբան փիլիսոփա, որն իր ժամանակից շատ էր առաջ անցել»:

 

 

Նախքան զեկուցումներին անցնելը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները Սահմանադրական իրավունքի ամբիոնի աշխատակից Անահիտ Ղազարյանի օգնությամբ ներկայացրին մեծ գիտնականի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես նաև նրա բանաստեղծական աշխարհը՝ ներկաների համար ընթերցելով վերջինիս գեղարվեստական գործերը:

 

Տեղեկացնենք, որ գիտաժողովին ներկա էր նաև Վլադիկ Ներսեսյանցի քույրը՝ Սիլվա Ներսեսյանցը:

 

«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ԲԴԽ անդամներ, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը:

 

Գիտաժողովի աշխատանքներն ամփոփելով՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց գիտաժողովում հնչած զեկույցները հրատարակել ժողովածուի տեսքով, իսկ Վ. Ներսեսյանցի գիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովները դարձնել ավանդական, յուրաքանչյուր տարի ակադեմիկոսի ծննդյան օրվա առթիվ հոկտեմբերին կազմակերպել Ներսեսյանցական ընթերցումներ:

 

Քնար Միսակյան

Ֆակուլտետի մրցանակին արժանացավ Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտ Իրինա Եսայանը, 2-րդ մրցանակին՝ նույն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Անժելա Ղալամդարյանը:

 

Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի մրցանակը շահեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Զարուհի Սիմոնյանը, Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի մրցանակը՝ Սոնա Ներսիսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Սոցիալական աշխատանքի ասոցիացիայի մրցանակը՝ Արմինե Շախկյանը (ՎՊՀ):

 

Լավագույն մրցանակներ են ստացել նաև ֆակուլտետի ասպիրանտներ Տաթևիկ Կարապետյանը, Արևիկ Համբարձումյանը, Արմինե Խանանյանը, ինչպես նաև ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներ Սրբուհի Միչիկյանը, Վահան Ենգիդունյանը:

 

Մարի Ռաֆյան

 

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Բանախոսին ներկայացրեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Ռուբեն Գալեչյանի ուսումնասիրությունները կարևոր դեր ունեն, քանի որ Հայաստանը գտնվում է քարտեզային պատերազմի մեջ, իսկ հարևան երկրների քարոզչական մեքենաները հաճախ օգտագործում են քարտեզներ՝ ապացուցելու սեփական երկրի հնագույն պատմությունը: Այս տեսանկյունից, ըստ Ոսկանյանի, չափազանց կարևոր է ուսումնասիրել քարտեզները և թույլ չտալ պատմության կեղծումը:

Ռուբեն Գալչյանը խոսեց Լոնդոնի համալսարանում կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Վրաստանի, Հայաստանի և Բուլղարիայի պատմությունների մասնագետ Դևիդ Մարշալ Լենգի «Հայաստանը՝ քաղաքակրթության օրրան» («Armenia: cradle of civilization») գրքում տեղ գտած այն փաստը, որ տարածաշրջանի բազում երկրներից այսօր գոյություն ունեն միայն երկուսը՝ Հայաստանն ու Իրանը:

Բանախոսը ցուցադրեց հին սալիկ-քարտեզ, որի վրա Հայաստանը, Բաբելոնն ու Ատրպատականը ներկայացված են որպես աշխարհի կենտրոններ:

Անդրադառնալով պտղոմեոսյան, քրիստոնեական, հատուկ ծովագնացների համար ստեղծված պորտոլան քարտեզներին՝ Ռուբեն Գալչյանն առանձնացրեց պարսիկ աշխարհագետ Իսթախրիի 10-րդ դարի Աշխարհացույց քարտեզը, Իբն Հաուքալի 10-րդ դարի Հայաստանի, Իրանի նահանգ Ատրպատականի և Աղվանքի քարտեզը:

Ռուբեն Գալչյանը ներկայացրեց նաև Իսիդորի 12-րդ դարի Ֆրանսիական Աշխարհացույցը, Ղազվինիի Իսլամական աշխարհացույցը՝ 13-րդ դար, Վենետիկի վանական Ֆրա Մաուրոյի աշխարհացույց քարտեզը՝ 1460 թվական:

Դասախոսության ավարտին քննարկում ծավալվեց աշխարհագրական անունների և բաբելոնյան դպրության ավանդույթների շուրջ:

 

Մարի Ռաֆյան

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Եվա Դալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայումս ձևավորված է հակաուռուցքային թերապիայի նոր ուղղություն, որը կապված է գենոմի ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում ոչ կանոնիկ կառուցվածքների՝ G-քվադրուպլեքսների և I-մոտիվների նպատակային առաջացման հետ. «Նման կառուցվածքների առաջացումը արգելափակում է թելոմերների սիթեզը կամ օնկոգեների էքսպրեսիան: Նշված տեղամասերում G-քվադրուպլեքս և I-մոտիվ կառուցվածքները կայունացնող կամ ապակայունացնող ուժերի բնույթը հասկանալն  առանցքային կարևորություն ունի, քանի որ թույլ է տալիս պարզաբանել գենոմում մոլեկուլային անջատիչների կենսաբանական դերը և հայտնաբերել դեղամիջոցներ, որոնք իրականացնում են գենոմի որոշակի հատվածներում նման կառույցների նպատակային առաջացումը կամ քանդումը»:

 

Նրա խոսքով, ԴՆԹ-ի նախընտրելի կոնֆորմացիաները և կայունու­թյունը կարգավորող բոլոր փոխազդեցությունների մեջ էական դեր են խաղում փոխազդե­ցություն­­ները ջրում լուծված համալուծիչների հետ. «Միզանյութը առավել հայտնի, լայնորեն օգտագործվող համալուծիչ է, որն ունի ուժեղ դենատուրացնող հատկություն սպիտակուցների և նուկլեինա­թթու­ների նկատմամբ»:  

 

Բանախոսի ներկայացմամբ, այս նախագծի շրջանակում նախատեսվում է հետազոտել միզանյութի ազդեցությամբ պայմանավորված G-քվադրուպլեքս-դուպլեքս և I-մոտիվ-դուպլեքս կառուցվածքային փոփոխությունները մարդու թելոմերային ԴՆԹ-ի 22-չափանի գուանինով հարուստ և կոմպլեմենտար ցիտոզինով հարուստ հատվածներում:

 

«Չնայած G-քվադրուպլեքսների առաջացման էներգետիկան ինտենսիվորեն հետազոտվել է և շարունակվում է հետազոտվել, մենք դեռևս քիչ գիտելիքներ ունենք G-քվադրուպլեքսները կայունացնող ուժերի հավասարակշռության մասին, որոնք թելադրում են ԴՆԹ-ի G-հարուստ հաջորդականությունների կոնֆորմացիոն նախընտրությունները կոմպլեմենտար C-հարուստ շղթայի առկայության կամ բացակայության պայմաններում: Հիմնվելով վերոնշյալի վրա՝ այս նախագծի խորհրդատու պրոֆեսոր Տիգրան Չալիկյանը (Տորոնտոյի համալսարան, Կանադա) առաջարկել է հետազոտությունների էքսպերիմենտալ ռազմավարություն, որն ուղղված է ԴՆԹ-ի ընտրված տեղամասերում G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-միթելանի շղթա և G-քվադրուպլեքս (I-մոտիվ)-դուպլեքս հավասարակշռության վրա տարբեր գործոնների ազդեցության բնութագրմանը: Այս նախագիծը շարունակությունն է Տիգրան Չալիկյանի հետ մեր համատեղ աշխատանքների: 2017 թ.-ին տպագրված համատեղ հոդվածում / J. Phys. Chem. B/ մենք ցույց ենք տվել որ միզանյութը կարելի է օգտագործել որպես անալիտիկ գործիք G-քվադրուպլեքսներ բնութագրելու համար, ինչպես արվում է սպիտակուցների կառուցվածքը ուսումնասիրելու համար»,- հավելեց Եվա Դալյանը:

 

Ըստ պրոֆեսորի՝ ստացված արդյունքները էքսպերիմենտալ հիմք են ԴՆԹ-ի G-քվադրուպլեքս առաջացնող հաջորդականությունների և այս կարևոր համալուծիչի նախընտրելի փոխազդեցությունների որոշման համար. «Սակայն G-քվադրուպլեքսների վրա միզանյութի մոլեկուլային ազդեցության հետագա ճշգրտման, ինչպես նաև G-քվադրուպլեքսների հետազոտման համար միզանյութի առավելությունների և օգտագործման սահմանների պարզաբանման նպատակով անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները: Մասնավորապես, ԴՆԹ-ի գուանինով հարուստ դուպլեքս տեղամասերում առաջացած G-քվադրուպլեքսների կայունության վրա միզանյութի դիֆերենցիալ էֆեկտը ավելի խորը հասկանալու համար  անհրաժեշտ է հետազոտել նաև միզանյութի ազդեցությունը I-մոտիվ–դուպլեքս անցումների վրա»:

 

Եվա Դալյանը նշեց, որ  այս հետազոտությունների արդյունքները թույլ կտան պարզաբանել G-քվադրուպլեքսների և I-մոտիվների առաջացման օպտիմալ պայմանները և ի հայտ բերել գենոմի կոնկրետ տեղամասում G-քվադրուպլեքսների կանխագուշակելի առաջացման եղանակները C-հարուստ կոմպլեմենտար շղթայի առկայության կամ բացակայության դեպքում:

 

Նշենք, որ գիտական հետազոտություններն իրականացվում են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, խումբը բաղկացած է ԵՊՀ 4 աշխատակիցներից, իսկ խմբի խորհրդատուն պրոֆեսոր Տիգրան Չալիկյանն է:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան