ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  Կենսագրություն
  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
Լավագույն ուսանող 2010
Լավագույն ուսանող 2010
18.05.10
ՀԵՌԱԿԱ 2010

Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքNews
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԹԵՄԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ

Print[13.07.10]
Հուլիսի 2-ից 9-ը համալսարանականները Ուկրաինայում մասնակցեցին Ամառային միջազգային տնտեսագիտական դպրոցին:
Շուրջ 15 տարի անցկացվող ամառային հեղինակավոր այս դպրոցին համալսարանականները մասնակցում են արդեն երրորդ անգամ: Այս անգամ մեր պատվիրակությունն ընդամենը երեք հոգուց էր բաղկացած (նախորդ երկու տարիներին մասնակցածների թիվը 16-ն է), սակայն դա չխանգարեց, որ մասնակցության արդյունքները տպավորիչ լինեն:

Ամառային դպրոցի կազմակերպիչը Դոնեցկի ազգային համալսարանն է, իսկ իբրեւ դպրոցի անցկացման վայր ընտրվել էր Սվյատոգորսկ քաղաքը, որը մասնակիցներին գրավել էր հատկապես իր գեղեցիկ բնությամբ: Ընդհանուր առմամբ, ամառային դպրոցին մասնակցել են 15-ից ավելի երկրներ (Բուլղարիա, ԱՄՆ, Եգիպտոս, Վրաստան, Լատվիա եւ այլք):

2010 թվականին փոքր-ինչ փոփոխվել էր նաեւ դպրոցի անցկացման ձեւաչափը, եւ ներկայացվել են նաեւ թեմային առնչվող զեկուցումներ: ԵՊՀ-ից զեկույցով հանդես է եկել ՈՒԽ փոխնախագահ Նարեկ Մելքոնյանը: Նրա «Մաթեմատիկական մոդելավորման տարրերը տնտեսագիտության մեջ» գիտական զեկույցը լավագույններից մեկն է ճանաչվել: «Այս թեման բավականին նոր է եւ երեւի դրա համար էլ այդքան հետաքրքրեց մյուս մասնակիցներին: Շատերը տեղյակ չէին այն նյութերին, որոնք ես էի ուսումնասիրել, ու փորձեցին իմ միջոցով պարզել դրանց աղբյուրները»,- նշում է Նարեկ Մելքոնյանը:

Ի դեպ, տնտեսագիտական կրթությունը մասնակցության պայմաններից չի եղել, ուստի համալսարանական երեք մասնակիցները տարբեր ֆակուլտետներից են (Հարություն Ազգալդյան` Տնտեսագիտության ֆակուլտետ, Նարեկ Մելքոնյան` Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, Ալեքսանդր Սարգսյան` Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ):

Բացի տնտեսագիտական քննարկումներից ու զեկույցներից, մասնակիցները նաեւ ազգային մշակույթի երեկոներ էին կազմակերպել: Հայկական երեկոն ամենասպասվածն է եղել, որի կազմակերպման աշխատանքներին միացել են նաեւ մյուս երկրների պատվիրակությունների հայ մասնակիցները:
[07.09.10]News
ԻՏԱԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ
ԵՊՀ ռեկտորը հյուրընկալեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
[07.09.10]News
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ 5 ուսանողներ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայից վերադարձան մեդալներով:
[07.09.10]News
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ` ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը կազմակերպում է 1.5-ամյա վերապատրաստման դասընթացներ :
[06.09.10]News
«ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ» 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է անվանի մանկավարժ եւ գիտնական Վլադիմիր Հարությունյանի 70-ամյակը:
[06.09.10]News
ԵՊՀ-Ի «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ» ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
ԵՊՀ-ն հյուրընկալեց Հայկազյան համալսարանի պատվիրակությանը:
[02.09.10]News
«ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ»
Այսօր համալսարանական ազատամարտիկներին հիշելու միանգամից երկու առիթ կար:
[01.09.10]News
ԵՐԲ ԵԿԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
Այս տարի Երեւանի պետական համալսարան է ընդունվել 3006 դիմորդ:
[01.09.10]News
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
Այսօր 45 ուսանողներ համալրեցին լրագրող դառնալ ցանկացողների շարքերը:
[01.09.10]News
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԴԱՑ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ
Էդվարդ Նալբանդյան. «Դիվանագիտությունը նման է սառցաբեկորի. այն մասը, որը երեւում է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է ջրի տակ»:
[31.08.10]News
ԱՌԱՋԻ՛Ն ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ, ԲԱՐԻ՛ ԳԱԼՈՒՍՏ
ԵՊՀ-ն առաջին կուրսեցիներին կդիմավորի հետեւյալ ժամանակացույցով:
 1   2   3   4   5   6   7   8   9   10   >  >>
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՊՀ շրջանավարտների միավորում»

Career

XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2010