ԵՊՀ-ն 2006 թ.-ից կազմակերպում է վերապատրաստման դասընթաց` §Անշարժ գույքի գնահատում¦ թեմայով:
2012 թ. մասնագիտական վերապատրաստման դասընթացի ծրագիրը նորացվել է
(հավելված), և նախատեսվում է հունիսի 1-ից սկսել ուսուցումը նոր ծրագրով: Ծրագիրն իրականացնում է ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը` տնտեսագիտության ֆակուլտետի հետ համատեղ:
Կրթական ծրագրի ղեկավար` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Եղոյան:
Ուսուցման ժամկետը` 1 ամիս, ծավալը` 46 ժամ (վճարումը կանխիկ կամ փոխանցումով):
Ուսման վարձավճարը` 60 000 դրամ:
Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթությամբ անձինք:
Ուսուցումն ավարտվում է ստուգարքով:
Շրջանավարտներին տրվում է վկայական:
Բարձրագույն կրթություն չունեցող անձինք դասընթացին կարող են մասնակցել որպես ազատ ունկնդիր և ստանալ հավաստագիր:
Դասերը տեղի կունենան շաբաթական 4 օր, ժամը 14.30-16.30:
Ցանկացողները կարող են հայտագրվել վարչությունում ամեն օր` ժամը 09.30-17.00:
Դիմողները պետք է ներկայացնեն դիպլոմի և անձնագրի պատճենները:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հասցեով.
Երևան, Աբովյան 52, 3-րդ հարկ, 332 սենյակ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն
Հեռ. 54-43-97, 055-54-43-97
E-mail : postgraduate@ysu.am