ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
[23.05.12]
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Գարի Քեսայանի ջազային քառյակի համերգը:
Համերգը նվիրված էր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին, ինչի շրջանակներում քառյակը նախատեսում է համերգներով հանդես գալ նաեւ Հայաստանի այլ բուհերում: Առաջինն այդ պատվին արժանացավ Երեւանի պետական համալսարանը` որպես Հայաստանի Մայր բուհ, եւ ի նշան այն բանի, որ Մանկավարժական համալսարանը ծնունդ է առել հենց ԵՊՀ-ից:
Գարի Քեսայանի ջազային քառյակը կազմավորվել է մոտ երեք տարի առաջ: Արդեն մեկուկես տարի է, ինչ այն համագործակցում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ: Քառյակի ստեղծման նպատակն է ուսանողներին ծանոթացնել ջազային արվեստի հետ, այսինքն` քառյակն ունի ճանաչողական եւ ուսուցողական նպատակ, այն է` «ստիպել» մեր հանդիսատեսին լսել ավելի ինտելեկտուալ երաժշտություն:
Համերգին ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Մանկավարժական համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը Մայր բուհի ղեկավարության եւ ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Գարի Քեսայանին եւ նրա քառյակին հիասքանչ համերգի համար: Գարի Քեսայանն էլ նշեց, որ ամեն մի ջազ սիրող իրենց համար շատ թանկ է, եւ հույս հայտնեց, որ հաջորդ այցի ժամանակ իրենք ուսանողներին կներկայանան ոչ միայն համերգով, այլեւ կխոսեն ջազի մասին:
[20.05.13]
[20.05.13]
[20.05.13]
[20.05.13]
[18.05.13]
[18.05.13]
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Վրաստանի բուհերում մագիստրոսական և ասպիրանտական (10 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
[17.05.13]
[17.05.13]
[17.05.13]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՀիշեցնում ենք, որ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: Ավարտվում է ծրագրի իրականացման 2-րդ տարին: Խնդրում ենք հաշվարկել ձեր կուտակած կրեդիտները` հաշվի առնելով, որ այս տարի դուք դեռևս հնարավորություն ունեք ավելացնելու դրանց թիվը:
[16.05.13]