ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  Կենսագրություն
  ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքNews
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱ

Print[04.06.12]
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը նախաձեռնել էր արդիական թեմայով հանրապետական գիտաժողով:
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով, որը կրում էր «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» խորագիրը:

Գիտաժողովի կազմակերպիչ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ այսօր մեզանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների հետազոտման կարիք կա, ուստի գիտաժողովը միտված է վեր հանելու նշված ոլորտի խնդիրներն ու զարգացումները, այդ համատեքստում անդրադառնալու մեր անելիքներին ու Հայաստանի անվտանգությանը:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ընդգծելով գիտաժողովի թեմայի կարեւորությունը. «Հանրապետական այս գիտաժողովը նվիրված է շատ արդիական մի թեմայի, որը մշտապես հուզում է բոլորին, այն կարեւոր է հատկապես այսօր, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում քաղաքակրթական այնպիսի փոփոխություններ ու գործընթացներ, որոնք ազդելու են ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի ապագայի վրա»:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գիտական քարտուղար, գնդապետ Աշոտ Մելքոնյանն էլ իր խոսքում հակիրճ անդրադարձավ Հայաստանի ներկա ռազմաքաղաքական իրավիճակին, միջազգային զարգացումներին, նոր տիպի մարտահրավերներին եւ այդ թոհուբոհում Հայաստանի դիրքորոշմանը:

«Մեզանից պահանջվում է ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, տեղեկատվության ահռելի օվկիանոսում եւ ազգովի բոլոր ուժերը ներդնելով` կարողանալ մշակել ճիշտ քաղաքականություն` ազգային անվտանգության խնդիրը լուծելու համար»,- հավելեց պարոն Մելքոնյանը:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի աշխատակիցները, ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների ներկայացուցիչները:

Զեկույցների թեմաները բազմազան էին եւ վերաբերում էին միջուկային Թուրքիային, ադրբեջանական ռազմականացմանը, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղություններին, Արցախյան հակամարտության արդի փուլին, հայրենասիրության հոգեբանական վերլուծությանը, հայկական մամուլում բանակի վերաբերյալ սոցիալական դիրքորոշումների ձեւավորմանը, Այսրկովկասի անվտանգությանը եւ այլն: Նշենք, որ բոլոր զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուով:
[17.05.13]News
ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս կիսամյակում ՈՒԳԸ-ի միջոցառումների թիվն ավելացել է 20 տոկոսով, միևնույն ժամանակ հիմնական շեշտը դրվել է որակի վրա:
[17.05.13]News
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ՆՎԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻՆ
ԵՊՀ տարեդարձի նվերներից մեկն էլ Մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Լիլիթ Տեր-Վարդանյանի մենահամերգն էր:
[17.05.13]News
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
Հիշեցնում ենք, որ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: Ավարտվում է ծրագրի իրականացման 2-րդ տարին: Խնդրում ենք հաշվարկել ձեր կուտակած կրեդիտները` հաշվի առնելով, որ այս տարի դուք դեռևս հնարավորություն ունեք ավելացնելու դրանց թիվը:
[16.05.13]News
ԱՍՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
«Ասմունքող համալսարանական» մրցույթի եզրափակիչ փուլը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 94-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
[15.05.13]News
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌՈՂՋ ՈՒ ՄԱՏՉԵԼԻ
Անապահով ուսանողները շուտով կարող են սնվել անվճար:
[15.05.13]News
TOEFL iTP-Ի ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ-ում վերսկսվել է TOEFL iTP տարբերակված ստուգարքի հանձնման գրանցումը:
[15.05.13]News
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԵՄ-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Համալսարանականների հյուրն էր գերմանացի պրոֆեսոր Ռայներ Լինդները:
[15.05.13]News
«ՑՈՒՑԱԿ»-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ՆԱԵՎ «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-Ը
Առաջին անգամ անցկացվող «ԱՐՏ ՖԵՍՏԸ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցում է նաև ԵՊՀ-ն` իր «Ցուցակով»:
[15.05.13]News
ՄՐՑՈՒՅԹ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մագիստրոսական և ասպիրանտական կրթություն Սլովակիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
[14.05.13]News
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողները ծանոթացան «Գիլյոտին» ծրագրին:
 1   2   3   4   5   6   7   8   9   10   >  >>
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013