Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ
[04.09.12]
Սեպտեմբերի 17-ից սկսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները
Հարգելի՛ դասախոսներ,
2012 թ. սեպտեմբերի 17-ից սկսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները:
Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը հայտ պետք է ներկայացնի(առձեռն կամ էլեկտրոնային փոստով) Հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն: Նախապես չհայտագրվածներին չի թույլատրվի մասնակցել դասընթացներին, քանզի ուսումնական խմբի համակազմը, ըստ Կանոնակարգի, 15-ից ավելի չի կարող լինել:
Հիշեցնում ենք, որ ծրագիրը 5-ամյա է (սկսվել է 2011-ի սեպտեմբերին, ավարտվելու է 2016-ի հունիսին):
Առաջին տարվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:: Հետազոտական-մեթոդական կառուցամասի բաղադրիչների վերաբերյալ համապատասխան հավաստագիր ունեցողները կարող են տարվա ընթացքում ներկայացնել փաստաթուղթ և վաստակել իրենց կրեդիտները:
Անգլերենի դասընթացները կազմակերպվելու են բոլոր 6 մակարդակներով` ս/թ հոկտեմբերի 1-ից :
Նախաստուգումը` 2012 թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 09.30-ին, Չարենցի անվան դահլիճում:
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն, հեռ. 54-43-97, postgraduate@ysu.am
[20.05.13]
[20.05.13]
[20.05.13]
[20.05.13]
[18.05.13]
[18.05.13]
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Վրաստանի բուհերում մագիստրոսական և ասպիրանտական (10 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
[17.05.13]
[17.05.13]
[17.05.13]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՀիշեցնում ենք, որ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: Ավարտվում է ծրագրի իրականացման 2-րդ տարին: Խնդրում ենք հաշվարկել ձեր կուտակած կրեդիտները` հաշվի առնելով, որ այս տարի դուք դեռևս հնարավորություն ունեք ավելացնելու դրանց թիվը:
[16.05.13]