ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՎԱՐԴԱՆԸ ԲՈԼՈՐԻՍ ՍՐՏԵՐՈՒՄ Է
[11.09.12]
Արդեն 20 տարի է, ինչ Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Հովհաննիսյանը մեզ հետ չէ, սակայն բոլորն են հիշում նրան:
Այսօր Արցախյան զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի 20-րդ տարելիցի օրն է, ինչի առթիվ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հիշատակի հարգման միջոցառումներ էր կազմակերպել:
Համալսարանական ազատամարտիկի հիշատակի օրը «Վարդանանք»-ի սաներն անցկացրին ակումբի ավանդույթներին համահունչ. նրանք ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Վարդանի հարազատների ու մարտական ընկերների, ինչպես նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ իրենց օրը սկսեցին Երեւանի հ. 142 դպրոցում, որտեղ ժամանակին կրթություն է ստացել ազատամարտիկը: «Դասը վարում են համալսարանականները» ավանդական ծրագրի շրջանակներում ակումբի անդամները հանդիպեցին դպրոցի տնօրենությանը, սաների հետ, ինչպես նաեւ եղան Վարդանի դասարանում:
Ավարտելով իրենց ռազմահայրենասիրական դասախոսությունը` «վարդանանքցիները» մեկնեցին Եռաբլուր պանթեոն` հարգելով Վարդանի եւ նրա զոհված մարտական ընկերների հիշատակը: Ազատամարտիկի հիշատակի տարելիցին նվիրված օրը շարունակվեց արդեն Մայր բուհում. ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում Տնտեսագիտության ֆակուլտետի (այստեղ է ժամանակին սովորել Վարդանը) ուսանողներին հյուրընկալվեցին ոչ միայն «Վարդանանք» ակումբի ներկայացուցիչները, այլեւ Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, երգիչ-երգահան, Արցախյան ազատամարտիկ Դավիթ Ամալյանը եւ Մկրտիչ Մկրտչյանը, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի երախտավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը եւ ուրիշներ:
«Հերոսներին չեն սգում: Ոչ մի ազգ չպետք է սգա իր հերոսներին: Պետք է հետագա սերունդներին կրթել ու դաստիարակել այդ հերոսների պես: Կկործանվի այն ազգը, որը կսկսի սգալ իր հերոսներին, այնպես որ` մենք այսօր ոչ թե սգում ենք Վարդանի հիշատակը, այլ ուրախ ենք, որ Վարդանի պես տղաներ դեռ շատ ունենք»,- ասաց Գագիկ Գինոսյանը:
Վարդանի հիշատակի տարելիցի օրվա առթիվ երախտագիտության խոսք ասացին նաեւ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, «Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող Աստվածատուր Պետրոսյանը, գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը եւ մարդիկ, ովքեր ուղղակի կարիք ունեին արտահայտվելու եւ ուսանողներին ներկայացնելու Վարդանի գործած սխրանքը:
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Դավիթ Ամալյանն ու Մկրտիչ Մկրտչյանը, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը, ինչպես նաեւ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Համբարյանը, ով իր գեղեցիկ ասմունքը նվիրեց Վարդանի հիշատակին:
[18.05.13]
[18.05.13]
ՄՐՑՈՒՅԹ ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2013-2014 ուստարում Վրաստանի բուհերում մագիստրոսական և ասպիրանտական (10 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար:
[17.05.13]
[17.05.13]
[17.05.13]
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՀիշեցնում ենք, որ 2011 թ. սեպտեմբերից դուք որակավորման բարձրացման հնգամյա ծրագրի ունկնդիրներ եք: Ավարտվում է ծրագրի իրականացման 2-րդ տարին: Խնդրում ենք հաշվարկել ձեր կուտակած կրեդիտները` հաշվի առնելով, որ այս տարի դուք դեռևս հնարավորություն ունեք ավելացնելու դրանց թիվը:
[16.05.13]
[15.05.13]
[15.05.13]
[15.05.13]
[15.05.13]