Մայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: ՀՀ երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ը:
Աշխատանքային ժամերն են` 10:00-16:00, (13:00-14:00 ընդմիջում)(մայիսի 9 և 12-ը հանգստյան օրեր են), մայիսի 13-հունիսի 1-ը առանց հանգստյան օրերի առավոտյան 9:00-17:00:
Աշխատանքային ժամերն են` 10:00-16:00, (13:00-14:00 ընդմիջում)(մայիսի 9 և 12-ը հանգստյան օրեր են), մայիսի 13-հունիսի 1-ը առանց հանգստյան օրերի առավոտյան 9:00-17:00:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2013/2014
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ
Ընդունող հանձնաժողովի տեղը քարտեզի վրա
ԵՊՀ ընդունող հանձնաժողով
2012-2013 ուստարվա հեռակա ուսուցման մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի ցանկ


.jpg)









