Միջազգային կապեր
  Կենսագրություն
  Միջազգային կապեր
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքInternational
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Back ՄԻՋԱԶԳԱՅԻՆ // Միջազգային կապեր
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում իրականացվել են աշխատանքներ` ուղղված տարբեր բուհերի եւ գիտական-ուսումնական հաստատությունների հետ միջազգային համագործակցության զարգացմանը:

Համագործակցությունը իրականացվել է հետեւյալ ուղղություններով`
  • Երեւանի պետական համալսարանը սկսել է համագործակցություն Հարավային Կովկասի Ամերիկյան հետազոտական ինստիտուտի (The American Research Institute of South Caucasus) հետ, որին անդամակցում են Չիկագոյի, Ինդիանայի, Իլինոյսի, Տեխասի համալսարանները, ինչպես նաև` Բերկլիի եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանները, Բրաունի համալսարանը եւ Սթոունբրուքում Նյու Յուրքի պետական համալսարանը:

  • Բաց հասարակության ինստիտուտի բարձրագույն կրթության օժանդակության ակադեմիական կրթաթոշակի ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ի կիրառական հոգեբանության, քաղաքագիտության և տնտեսագիտության տեսության ամբիոնների հետ տեղի է ունեցել համագործակցություն: 2008/2009 ուսումնական տարում նախատեսվում է համագործակցությունը շարունակել կիրառական հոգեբանության եւ ԵՊՀ նոր այլ ամբիոնների հետ:

  • Համագործակցությունն առկա է KIMEP, TEMPUS, DAAD, CRDF, IREX, ACIE եւ Fullbright ծրագրերի, ինչպես նաեւ Բրիտանական խորհրդի (British Council) եւ «Յասոն» ծրագրի շրջանակներում Վարշավայի համալսարանի Արևելյան Եվրոպայի հետազոտական կենտրոնի, Հայաստանի հետ ընկերության ռուսական միության (Российское Общество Дружбы с Арменией), NATO-ի Ժողովրդական դիվանագիտության վարչության, Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամի (Բրյուսել), USAID CAPS Project-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրամի (AGBU) հետ:

  • ԵՊՀ-ն շարունակում է համագործակցությունը տարբեր միջազգային կրթական կազմակերպությունների, այդ թվում` Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (European University Association), Համալսարանների միջազգային ասոցիացիայի (International Association of Universities), Բարձրագույն կրթության մեջ որակի ապահովման Եվրոպական ասոցիացիայի (European Association For Quality Assurance In Higher Education), Եվրասիական համալսարանների ասոցիացիայի (Евразийская Ассоциация Университетов), Եվրասիական քաղաքական հետազոտությունների ցանցի (European Political Studies Network) հետ:

  • Էկոնոմիկայի եւ միկրոէկոնոմիկայի ոլորտներում ԵՊՀ ուսանողների եւ ասպիրանտների համար Ամերիկյան Խորհուրդներ (American Councils), OSI AF, CRRC, վերջինիս հետ համատեղ եւ EERC (Economic Education Research Consortium) անցկացված դասընթացների համագործակցությունը շարունակվում է:

  • Պատրաստվում է պայմանագրի ստորագրում Հունաստանի Թրակիայի համալսարանի, Լուգանսկի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային մանկավարժական համալսարանի հետ, Լիոն 3 (Ֆրանսիա), Բուրգոսի համալսարանի (Իսպանիա), Թբիլիսիի Ի.Ջավախիշվիի անվան պետական համալսարանի (Վրաստան), ինչպես նաեւ Վորոնեժի համալսարանի հետ (Ռուսաստանի Դաշնություն):

  • Ստորագրվել է հուշագիր Ռուսաստանի Դաշնության Հարավային Դաշնային պետական համալսարանի հետ (Ռուսաստանի Դաշնություն):

  • Միջազգային համագործակցության վարչության շնորհիվ ԵՊՀ ուսանողների առաջ ելույթներ են ունեցել Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների եւ դեսպանատների ներկայացուցիչներ (Հնդկաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Transparency International ծրագրի ներկայացուցիչներ:
Համագործակցության շրջանակներում Երեւանի պետական համալսարանում ուսանել են ԱՄՆ-ից, Նորվեգիայից և այլ երկրներից ուսանողներ: Համալսարանում դասավանդել են Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից, Բուլղարիայից հրավիրված մասնագետներ:

Համալսարանում շարունակվում է բուլղարերենի դասավանդման ծրագիրը ռուս բանասիրության ֆակուլտետում:

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում 2007/2008 ուսումնական տարում կսկսվի պորտուգալերենի դասավանդումը: Հետագայում նախատեսվում է ստեղծել բրազիլիական գրականության կաբինետ:





Ցանցային համալսարանի ստեղծման նախագիծը նախաձեռնվել էր 2008-ին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի կողմից ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ամբողջը

Երեւանի պետական համալսարանի միջազգային համագործակցությունը սկսվել է դեռեւս նրա հիմնադրման առաջին իսկ տարիներից:  Ամբողջը

Երեւանի պետական համալսարանը մշտապես իրականացնում է փոխանակման ծրագրեր: Ինչպես ԵՊՀ ուսանողներն են այցելում այլերկրի բուհեր եւ կրթագիտական հաստատություններ, այնպես էլ արտասահմանյան բուհերի ուսանողներն են այցելում ԵՊՀ:  Ամբողջը

ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013