Երևանի պետական համալսարանը և «Unisoft Development» ընկերությունը հայտարարում են նորարարական գաղափարների մրցույթ ԱՊՀ երկրների երտասարդների շրջանում: Մրցույթի նպատակն է խթանել ուսանողների առաջադեմ գաղափարների կյանքի կոչումը և ապահովել դրանց կիրառելիությունը տարբեր բնագավառներում: Հաջողված գաղափարները կարժանան դրամական պարգևների, իսկ «Unisoft Development»-ը կապահովի դրանց իրականացումը վեջնական ապրանքի կամ ծառայութան տեսքով: Հաղթողերի համար նախատեսված են հետևյալ մրցանակները` 1. տեղ - մինչև $5000.00, 2. տեղ - մինչև $3000.00 և 3. տեղ - մինչև $2000.00. 4 և 5 տեղերը զբաղեցնողները կստանան iPad կամ Android տեսակի պլանշետներ:
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին իրենց առաջարկները կարող են ներկայացնել ԱՊՀ պետությունների ԲՈՒՀ-երի բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողները կամ նրանց խմբերը, ովքեր ունեն որոշակի գաղափար, որը յուրօրինակ է, նախկինում չի արտահայտվել ուրիշների կողմից և կնպաստի որևէ ոլորտի զարգացմանը:
Պահանջներ և դիմելու մանրամասներ
Առաջարկները պետք է վերաբերեն որևէ կոնկրետ ոլորտում նորարարության իրականացմանը և առհասարակ մարդկային կենսագործունեությունն առավել հարմարավետ դարձնելուն: Ավելի կխրախուսվեն ծրագրային և տեխնիկական ապահովմանը, անվտանգությանը և ձեռնարկատիրությանն առնչվող գաղափարները: Այնուամենայնիվ մարդկային կենսագործունեության այլ բնագավառներին առնչվող գաղափարները ևս համապատասխան գնահատականի կարժանանա:
Ծրագրի առաջին փուլն անցելու համար մասնակիցները մեկ էջի սահմաններում պետք է շարադրեն իրենց գաղափարը և նկարագրեն դրա իրականացման եղանակները: Այնուհետև ընտրված առաջարկները կդիտարկվեն «Unisoft Deveopment» ընկերության մասնագետների կողմից, որոնք և կկայացնեն վերջնական որոշումը:
Դիմումները պետք է ներկայացվեն m.yeghyan@ysu.am հասցեով մինչև 2012թ. սեպտեմբերի 15:
Առաջին փուլն անցած մասնակիցները հետագա գործողությունների մասին կտեղեկացվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 10-ը:
Նոյեմբերի 9 և 10-ին Երևանում, մրցույթի կազմակերպիչների և դիմորդների մասնակցությամբ, տեղի կունենա կոնֆերանս, որի ընթացքում մասնակիցները ամբողջությամբ կամ մասնակիորեն կներկայացնեն իրենց գաղափարները: Կազմակերպիչները կհոգան կնֆերանսի հետ կապված հետևյալ ծախսերը` երթևեկությունը օդանավակայանից և մինչև օդանավակայան, հյուրանոցային ծառայությունները և սնունդը կոնֆերանսի անցկացման 3 օրվա ընթացքում:
Կազմակերպիչների մասին
Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1920 թվականին` մինչ օրս տալով շուրջ 90000 շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են մոտ 18.500 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1200 դասախոսներից 200-ը գիտությունների դոկտորներ են, 500-ից ավելին` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար եւ կիրառական կարեւորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով եւ սարքավորումներով: 1995-96 թթ-ից ԵՊՀ-ն անցում է կատարել բակալավրիատ-
մագիստրատուրա-ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգին: ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավված է տարբեր միջազգային կրթական ծրագրերի, հիմնադրամների, ասոցացիաների գործունեության մեջ: Ներկայումս համալսարանը պայմանագրեր ունի աշխարհի մոտ 50 երկրների 190 համալսարանների և գիտական կենտրոնների հետ, ինչպես նաև համատեղ նախագծեր է իրականացնում Erazmus
Mundus, Tempus և այլ միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.ysu.am. հասցեով: «Unisoft Development»-ը ծրագրային ապահովման նախագծման, արտարդրության, կիրառման և պահպանման մեջ մասնագիտացած կազմակեպություն է: Այն առաջարկում է բիզնես գաղափարների լիակատար պլանավորում և իրականացում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, հուսալի կառավարում կազմակերպությունների համար, հարմարավետ և դյուրին աշխատանքային միջավայր, անվտանգ ու հավաստի բիզնես տեղեկատվության, արխիվների ստեղծման հնարավորություններ, տեղեկատվության մշակում և տպագրություն, ինչպես նաև հեռահար աշխատանքային գործունեություն ինտերնետային/ներցանցային հաղորդակցության միջոցով: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.unisoft-bg.com. հասցեով:


.jpg)









