ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Տաթև |
| 22.05.12
Նոր եմ ավարտել մագիստրատուրան և ցանկանում եմ դիմել ասպիրանտուրայի համար: Արդյոք հնարավոր է հեռակա սովորել ասպիրանտուրայում և ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին |

|
23.05.12
Հարգելի՛ Տաթև,
ԵՊՀ-ի ցանկացած մասնագիտությամբ ասպիրանտուրայում հնարավոր է սովորել հեռակա ուսուցմամբ: Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
1.Դիմում ռեկտորի (Ա. Սիմոնյան) անունով:
2.Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, 3 նկար (3.4 չափի):
3.Ինքնակենսագրություն:
4.Դիպլոմի պատճենը և միջուկը (բակալավրի և մագիստրատուրայի) դիպլոմ չստանալու դեպքում բերել ֆակուլտետի դեկանի ստորագրությամբ տեղեկանք միջուկի հետ միասին:
5.Քաղվածք ֆակուլտետի գիտ. խորհրդի (ասպիրանտուրա երաշխավորելու մասին): 2012թ. ավարտածների համար:
6.Քաղվածք աշխատանքային գրքույկից (ովքեր ունեն):
7.Հավաստագիր օտար լեզվից և ինֆորմատիկայից հանձնած քննությունների մասին:
8.Ռեֆերատ մասնագիտությունից 20-25 մեքենագրական էջ կամ հրատարակված աշխատանքների ցանկ:
Տաթևիկ |
| 19.03.13
Ուզում եմ իմանալ` լինելու են արդյո՞ք հեռակա ասպիրանտուրայի տեղեր այս ուս. տարվա համար: Հարցնում եմ, քանի որ ֆակուլտետները դեռ չեն ստացել հեռակա ասպիրանտների տեղերի հայտը լրացնելու հանձնարարություն, այն ինչ դա սովորաբար լինում էր փետրվարի վերջին:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին |

|
21.03.13
Հարգելի՛ Տաթևիկ,
Փետրվարի վերջը առկա ուսուցման հայտերի լրացման ժամկետն է, իսկ հեռակայի դեպքում հայտերն ընդունվում են օգոստոսի վերջին և սեպտեմբերին:
Անի |
| 18.03.13
Կցանկանայի իմանալ` այս տարվա մագիստրատուրայի ընդունելությունը TOEFL-ով է լինելու:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Անի,
Առայժմ 2013/2014 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգը դեռ հաստատված չէ:
Թերեզա |
| 18.03.13
Բակալավր ավարտելուց հետո միավորներս բավարարում էին, որպեսզի առանց լրացուցիչ քննության ընդունվեի մագիստրատուրա, սակայն ավարտելուց հետո որոշեցի չշարունակել: Անցել է մեկ տարի, արդյո՞ք պետք է քննություն հանձնել մագիստրատուրայի համար: Շնորհակալություն:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Թերեզա,
Այո, այս դեպքում ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննությունները և ընդունվել մրցութային կարգով:
Դերենիկ Մարգարյան |
| 16.03.13
Բարև ձեզ: Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժնում: Խնդրում եմ ասեք ավարտելուց հետո կարո՞ղ եմ մագիստրատուրան շարունակել իրավագիտության ֆակուլտետում:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Դերենիկ,
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում կարող են ուսումը շարունակել միայն բակալավրի բազային իրավաբանական կրթություն ունեցողները:
Լիլիա |
| 16.03.13
Ցանկանում եմ տեղեկանալ, թե արդյո՞ք ԵՊՀ-ում գործում է հայցորդության կարգը:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին |

|
21.03.13
Հարգելի՛ Լիլիա,
ԵՊՀ-ում չի գործում հայցորդության համակարգ: