ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Սեդա Մկրտչյան |
| 13.06.12
Բարև Ձեզ,ես ցանկանում եմ իմանալ,արդյոք ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գոյություն ունի հեռակա ուսուցում?
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
14.06.12
Հարգելի՛ Սեդա,
Այո, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում է հեռակա ուսուցում:
Տաթևիկ |
| 19.03.13
Ուզում եմ իմանալ` լինելու են արդյո՞ք հեռակա ասպիրանտուրայի տեղեր այս ուս. տարվա համար: Հարցնում եմ, քանի որ ֆակուլտետները դեռ չեն ստացել հեռակա ասպիրանտների տեղերի հայտը լրացնելու հանձնարարություն, այն ինչ դա սովորաբար լինում էր փետրվարի վերջին:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին |

|
21.03.13
Հարգելի՛ Տաթևիկ,
Փետրվարի վերջը առկա ուսուցման հայտերի լրացման ժամկետն է, իսկ հեռակայի դեպքում հայտերն ընդունվում են օգոստոսի վերջին և սեպտեմբերին:
Անի |
| 18.03.13
Կցանկանայի իմանալ` այս տարվա մագիստրատուրայի ընդունելությունը TOEFL-ով է լինելու:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Անի,
Առայժմ 2013/2014 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգը դեռ հաստատված չէ:
Թերեզա |
| 18.03.13
Բակալավր ավարտելուց հետո միավորներս բավարարում էին, որպեսզի առանց լրացուցիչ քննության ընդունվեի մագիստրատուրա, սակայն ավարտելուց հետո որոշեցի չշարունակել: Անցել է մեկ տարի, արդյո՞ք պետք է քննություն հանձնել մագիստրատուրայի համար: Շնորհակալություն:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Թերեզա,
Այո, այս դեպքում ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննությունները և ընդունվել մրցութային կարգով:
Դերենիկ Մարգարյան |
| 16.03.13
Բարև ձեզ: Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժնում: Խնդրում եմ ասեք ավարտելուց հետո կարո՞ղ եմ մագիստրատուրան շարունակել իրավագիտության ֆակուլտետում:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան |

|
21.03.13
Հարգելի՛ Դերենիկ,
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում կարող են ուսումը շարունակել միայն բակալավրի բազային իրավաբանական կրթություն ունեցողները:
Լիլիա |
| 16.03.13
Ցանկանում եմ տեղեկանալ, թե արդյո՞ք ԵՊՀ-ում գործում է հայցորդության կարգը:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին |

|
21.03.13
Հարգելի՛ Լիլիա,
ԵՊՀ-ում չի գործում հայցորդության համակարգ: