ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  Կենսագրություն
  ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
Yerevan State University
Հասցե`
Ալեք Մանուկյան 1

Հեռախոս`
(37410) 555240

Ֆաքս`
(37410) 554641

Էլ.փոստ`
info@ysu.am
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքDialogue
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Back Երկխոսություն // Հարց/Պատասխան
Հարց Տալ
Հասմիկ Խաչատրյան | E-mail: | 23.06.12

ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր պարոն Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Գևորգյան,
Այս տարի ավարտեցի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի քիմիայի բաժնի բակալավրիատը և ընդունվեցի մագիստրատուրա ( վճարովի համակարգով): Պետական քննությունից ստացել եմ 20 միավոր, իսկ դիպլոմային ավարտաշարադրանքից` 19: Ուսումնառության ամբողջ ընթացքում վաստակածս գնահատականների ՄՈԳ-ը մոտավորապես 17,6 է:
Չունեմ ոչ մի բավարար գնահատական, հիմնականում ցուցաբերել եմ գերազանց առաջադիմություն: Գիտեմ, որ ԵՊՀ-ն ուսանողների փոխանակման շրջանակներում համագործակցում է արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի հետ:
Ուզում եմ իմանալ` ցուցաբերածս առաջադիմությամբ ես հնարավորություն ունեմ ուսումս շարունակելու արտասահմանյան որևէ բուհում:
Կանխավ շնորհակալություն:
Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյան | E-mail: | 25.06.12

Հարգելի՛ Հասմիկ,
Փոխանակման ծրագրեր որպես այդպիսին չկան, կան շարժունության ծրագրեր, որոնց անհրաժեշտ է դիմել ժամանակին: Ծրագրերի վերաբերյալ հայտարարությունն ուղարկվում է ֆակուլտետ, իսկ ծրագրերն իրականացվում են ոչ թե ավարտելուց հետո, այլ ուսումնառության ընթացքում և բաց մրցույթով: Ինչ վերաբերում է ցուցաբերած առաջադիմությանը, ապա դա ուսանողի և արտասահմանյան բուհի խնդիրն է:
Տաթևիկ | E-mail: | 19.03.13

Ուզում եմ իմանալ` լինելու են արդյո՞ք հեռակա ասպիրանտուրայի տեղեր այս ուս. տարվա համար: Հարցնում եմ, քանի որ ֆակուլտետները դեռ չեն ստացել հեռակա ասպիրանտների տեղերի հայտը լրացնելու հանձնարարություն, այն ինչ դա սովորաբար լինում էր փետրվարի վերջին:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին | E-mail: | 21.03.13

Հարգելի՛ Տաթևիկ,
Փետրվարի վերջը առկա ուսուցման հայտերի լրացման ժամկետն է, իսկ հեռակայի դեպքում հայտերն ընդունվում են օգոստոսի վերջին և սեպտեմբերին:

Անի | E-mail: | 18.03.13

Կցանկանայի իմանալ` այս տարվա մագիստրատուրայի ընդունելությունը TOEFL-ով է լինելու:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան | E-mail: | 21.03.13

Հարգելի՛ Անի,
Առայժմ 2013/2014 ուս. տարվա մագիստրատուրայի ընդունելության կարգը դեռ հաստատված չէ:

Թերեզա | E-mail: | 18.03.13

Բակալավր ավարտելուց հետո միավորներս բավարարում էին, որպեսզի առանց լրացուցիչ քննության ընդունվեի մագիստրատուրա, սակայն ավարտելուց հետո որոշեցի չշարունակել: Անցել է մեկ տարի, արդյո՞ք պետք է քննություն հանձնել մագիստրատուրայի համար: Շնորհակալություն:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան | E-mail: | 21.03.13

Հարգելի՛ Թերեզա,
Այո, այս դեպքում ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննությունները և ընդունվել մրցութային կարգով:

Դերենիկ Մարգարյան | E-mail: | 16.03.13

Բարև ձեզ: Ես սովորում եմ Մանկավարժական համալսարանի ինֆորմատիկա բաժնում: Խնդրում եմ ասեք ավարտելուց հետո կարո՞ղ եմ մագիստրատուրան շարունակել իրավագիտության ֆակուլտետում:
Ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյան | E-mail: | 21.03.13

Հարգելի՛ Դերենիկ,
Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում կարող են ուսումը շարունակել միայն բակալավրի բազային իրավաբանական կրթություն ունեցողները:

Լիլիա | E-mail: | 16.03.13

Ցանկանում եմ տեղեկանալ, թե արդյո՞ք ԵՊՀ-ում գործում է հայցորդության կարգը:
Ասպիրանտուրայի եւ դոկտորանտուրայի բաժին | E-mail: | 21.03.13

Հարգելի՛ Լիլիա,
ԵՊՀ-ում չի գործում հայցորդության համակարգ:

 1   2   3   4   5   6   7   8   9   10   >  >>
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
Հարցազրույց

Հարց/Պատասխան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013