Ուսանողական խորհուրդ
  Կենսագրություն
  Ուսանողական խորհուրդ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքStudent
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ՈՒՍԱՆՈՂ
Back Ուսանող // Ուսանողական խորհուրդ
Ուսանողական խորհուրդ
ԵՊՀ ուսխորհուրդը հիմնադրվել է 1994 թ-ի մարտին: Ուսանողական խորհրդի առաջին նախագահը եղել է պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Չոբանյանը, քարտուղար` Արսեն Քարամյանը:

Հիմնադրաման օրվանից մինչ այժմ Ուսանողական խորհուրդն ունեցել է հինգ գումարում: Խորհրդի ղեկավար բարձրագույն մարմինը Ուսանողական խորհրդի համագումարն է, որին յուրաքանչյուր ֆակուլտետ, իր ուսանողների թվաքանակին համապատասխան, ընտրում է համագումարի պատվիրակներ:

Խորհուրդն իր սկզբնական ստորաբաժանումներն ունի համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Ուսանողական խորհրդի գործունեության հիմնական նպատակը ուսանողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, որն իրականացվում է համալսարանի ղեկավար մարմիններում խորհրդի ներկայացուցիչ-պատվիրակների միջոցով: ՈւԽ գործառույթներից է նաեւ ուսանողների ժամանցի, հանգստի, ներհամալսարանական կյանքի կազմակերպումը:

Ուսանողական խորհրդի նախագահը ԵՊՀ գիտական խորհրդի անդամ է:
Իր գործունեության ընթացքում ուսխորհուրդը մշտապես պաշտպանել եւ պաշտպանում է ուսանողների շահերն ու իրավունքները, փորձում է, որքան հնարավոր է, իր շարքերը դարձնել կուռ ու համախմբված եւ անում է հնարավորը` առկա հավատն ու վստահությունն ամրապնդելու համար:

2001-2002 թթ-ին ուսանողական խորհրդի եւ Համահայկական երիտասարդական հիմնադրամի ջանքերով համալսարանում գործարկվել է «Ուսանողի ձայն» ռադիոկայանը, որը տեղեկատվական մեծ նշանակություն ունեցավ ուսանողների համար:

2004 թ-ի դեկտեմբերի 16-ին ԵՊՀ ՈւԽ նախագահ է ընտրվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ նախագահության անդամ Միհրան Հակոբյանը: ԵՊՀ ՈւԽ նախագահությունը բաղկացած է 28 անդամից, խորհրդակցական ձայնի իրավունքով ՈւԽ նիստերին մասնակցում են նաեւ ֆակուլտետների ՈւԽ նախագահները:

Ուսխորհուրդն ունի 7 հանձնաժողով` մշակույթի եւ սպորտի, հասարակայնության հետ կապերի եւ լրատվության, արտաքին կապերի, իրավական, գիտակրթական, ֆինանսատնտեսական, սոցիալական:

Ներհամալսարանական միջոցառումներին ու ծրագրերին մասնակցելուց զատ, ԵՊՀ ՈւԽ անդամներն ակտիվորեն մասնակցում են նաեւ համաերիտասարդական, միջբուհական միջոցառումներին եւ ակցիաներին:

ԵՊՀ ՈւԽ գործառույթներն են.
  • ուսանողների խնդիրների ներկայացումը բուհի վարչակազմին
  • ուսանողների իրավունքների պաշտպանությունը
  • կարիքավոր ուսանողներին սոցիալական աջակցության հնարավորությունների ստեղծումը
  • տաղանդավոր եւ շնորհալի ուսանողների հայտնաբերումն ու բացահայտումը
  • ուսանողների ամառային եւ ձմեռային հանգստի կազմակերպումը
  • ուսանողական կյանքի հանդեպ ուսանողների հետաքրքրության խթանումը
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԽ նախագահներն ի պաշտոնե հանդիսանում են ֆակուլտետի խորհրդի, իսկ համալսարանի ՈւԽ նախագահը` ԵՊՀ գիտխորհրդի անդամ:

2006 թ-ի դեկտեմբերի 15-ից մինչեւ 2008 թ-ի հունիսի 7-ը ԵՊՀ ՈւԽ նախագահ է եղել ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈւԽ նախագահության անդամ Համլետ Մանուկյանը:

2008 թ-ի հունիսի 7-ից ԵՊՀ ՈւԽ նախագահ է ընտրվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ նախագահ, ՈւԽ նախագահության անդամ Ցոլակ Ակոպյանը:
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013