Մշակութային կենտրոն
  Կենսագրություն
  Մշակութային կենտրոն
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքStudent
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ՈՒՍԱՆՈՂ
Back Ուսանող // Մշակութային կենտրոն
ԵՊՀ մշակույթի կենտրոն
ԵՊՀ-ում գործող մշակութային ակումբները համախմբելու, արտալսարանային բովանդակալից ժամանց կազմակերպելու, գեղագիտական բարձր ճաշակ ձևավորելու, ԵՊՀ-ում իրականացվող մշակութային միջոցառումները համակարգելու և Մայր բուհի բարձր վարկանիշին համահունչ այդ միջոցառումները բարձր չափանիշներով անցկացնելու նպատակով 2006 թ-ի հունիսին ԵՊՀ-ում կազմավորվել է Մշակույթի կենտրոնը:

Ուսանողների հետաքրքրությունների շրջանակների ընդլայնումն ու բազմակողմանի զարգացումն ապահովելու համար Կենտրոնն իրականացնում է բազմաբնույթ մշակութային ծրագրեր, կազմակերպում է հանդիպումներ անվանի մարդկանց հետ, ինչպես նաև մասնակցում հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներին, ԵՊՀ-ն հյուրախաղերով ներկայացնում ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:

Մշակութային տարբեր ուղղությունների, հանրահայտ մարդկանց մասին դասախոսությունների հաճախակի անցկացումը ոչ միայն ապահովում է ուսանողների հաճելի ժամանցը, այլ նաեւ զգալիորեն խթանում է նրանց ստեղծագործական նախասիրությունները:

Մշակույթի կենտրոնի հասցեն է`
Երեւանի պետական համալսարան
Ալեք Մանուկյան 1
Կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ
հեռ. (+374) 10 55-93-94, ներքին` 6-14,
culturecenter@ysu.am
Ժամանակ առ ժամանակ կենտրոնը կազմակերպում է նաեւ հյուրախաղեր Հայաստանի մարզերում, Արցախում եւ Սփյուռքի հայկական համայնքներում` այդպիսով հաստատելով եւ ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը:



Գործում է կենտրոնի նորաբաց կայքը:




ԵՊՀ Մշակույթի կենտրոնի կազմում գործում են.

  • «Համալսարանական» թատրոն-ստուդիան, գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան,
  • ԵՊՀ աղջիկների պարային համույթը, գեղ. ղեկավար` Իռէն Ուլիխանովա ,
  • ԵՊՀ տղաների պարային համույթը, գեղ. ղեկավար` Համլետ Հովհաննիսյան ,
  • ԵՊՀ երգչախումբը, գեղ. ղեկավար` ՀՀ
    վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
  • ԵՊՀ կամերային նվագախումբը, գեղ. ղեկավար` ՀՀ
    վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան,
  • Երիտասարդ գրական ստեղծագործողների ակումբը, ղեկ.` բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Մխիթարյան:
  • Մեներգիչների խումբը, ղեկավար` Լիլիթ Տեր-Վարդանյան,
  • «Նիկե» ջոկատը, համակարգող` Լիլիթ Տեր-Վարդանյան,
  • ԵՊՀ Ուրախների եւ հնարամիտների ակումբը,



ԵՊՀ մշակույթի կենտրոնի խմբերի աշխատանքներին մասնակցելու նպատակով պետք է դիմել կենտրոնի տնօրինությանը:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենն է Կարինե Դավթյանը:

ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օր ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օր ԵՊՀ մեծարման եւ առաջին կուրսեցիների երդման օր
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013