ԳՐԱԴԱՐԱՆ
  Կենսագրություն
  ԳՐԱԴԱՐԱՆ
Yerevan State University Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական Կայք
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
«Կադանսը» ԵՊՀ-ում
«Կադանսը» ԵՊՀ-ում
26.03.13
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների  Անվան Գրադարան


ԵՊՀ հեռախոսահամարների տեղեկատու
Երևանի Պետական Համալսարան | Պաշտոնական ԿայքLibrary
ՀԱՐՑ/ՊԱՏԱՍԽԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ
ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
ԵՊՀ գրադարանը ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թ-ի նոյեմբերի 8-ին: Գրադարանի ժամանակավոր կառավարիչն է եղել Հակոբ Մանանդյանը:

1927 թ-ին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 52 հազար միավոր, իսկ ընթերցողների քանակը ընդամենը` 530: Այսօր ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 2 միլիո­ն միավո­ր գիրք, որից 1,2 միլիոնը` գիտական եւ 103 աշխատող:

1994 թ-ի հոկտեմբերի 12-ին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակի հանդիսությունների շրջանակներում պաշտոնապես բացվում է գրադարանի նորակառույց շենքը: 1995 թ.-ին շվեցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը գրադարանի տեխնիկական վերազինման եւ աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:ԵՊՀ գիտական գրադարանը 1997 թ-ի հոկտեմբերի 7-ին անվանակոչվում է շվեյցարահայ բարարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների` Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվամբ:

Այժմ գրադարանն ունի
հետեւյալ բաժինները
Գրադարանից օգտվելու
կանոնները
Գրադարանը հնարավորություն է
տալիս օգտվելու
Էլեկտրոնային պաշարներից
Գրադարանային ֆոնդերը հիմնականում համալրվում են բաժանորդագրության, գրքափոխանակության եւ առեւտրային գործարքների միջոցով: Դրանց հետ միասին գոյություն ունեն համալրման օժանդակ աղբյուրներ, որոնցից են նվիրատվությունը եւ դրամական օժանդակությունը: Այս առումով գրադարանի համար կարեւոր նշանակություն ունեն Գալուստ Գյուլբեկյանի (4400 միավոր), Հ. Թաքեսյանի (2800 միավոր) եւ Անդրեյ Սախարովի (1200 միավոր) անվան ֆոնդերը, որոնց շնորհիվ գրադարանը ձեռք է բերել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Այդ գրքերը հիմնականում օտարալեզու են (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ այլն): Այս ֆոնդերում պահպանվում են արտերկում հրատարակված հայալեզու 101 անուն 4530 միավոր այնպիսի արժեքավոր պարբերականներ ու հանդեսներ, ինչպիսիք են` «Հայերենիքը» (Բոստոն, 1922-1948 թթ.), «Դրօշակը» (Ժնեւ, 1889-1980 թթ.), «Բազմավեպը», «Հայ եկեղեցին», «Վէմը», «Հայաստանի Կոչնակը» եւ այլն:

Դրամական օժանդակության տեսանկյունից գրադարանի համար հատկապես առանձնահատուկ նշանակություն են ունեցել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրված դրամաշնորհները:

Այսօր գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաեւ Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը:

Գրադարանի արդիականացման եւ զարգացման համար առանձնահատուկ նշանակություն ունի միջազգային համագործակցության եւ փորձի փոխանակաման գործընթացը: Այս առումով կարեւոր նշանակություն է ունեցել 1996-1999 թթ. Ռոստոկի համալսարանի (Գերմանիա) կողմից իրականացված եռամյա ծրագիրը, որի շրջանակներում 150 հազար գերմանական մարկի դրամական օժանդակություն է ցուցաբերվել` գիտական ամսագրերի, գրքերի, գրադարանային պարագաների ու սարքավորումների տեսքով:

0025, ք.Երեւան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների
անվան գրադարան,
Հեռ.` 551334, ներքին հեռ.` 5-50
Ֆաքս` 551104
Էլ. փոստ` mirzoyan@ysu.am
Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եզնիկ Սահակի Միրզոյանը:

2006 թ-ի հուլիսի 10-ի ԵՊՀ գիտական խորհրդի թիվ 5 նիստի որոշմամբ կատարվեց կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որոնք նպատակաուղղված էին գրադարանի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը` հաշվի առնելով առաջատար եվրոպական համալսարանների փորձը:

Գրադարանում գործում է նաև էլեկտրոնային քարտարան, որի միջոցով ԵՊՀ ուսանողներն ու ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ կարող են պատվիրել իրենց անհրաժեշտ գրականությունը:
ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐ
ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարան

Գրադարանի բաժիններ

Գրադարանից օգտվելու կանոնները

Էլեկտրոնային պաշարներ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎՈՂԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ


ԵՊՀ մասնագիտական խորհուրդներ


ԴԵԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Էրազմուս Մունդուս» ծրագրի «WEBB», «BACKIS» եւ «Յանուս» նախագծեր:


ՕԼԻՄՊԻԱԴԱ-2013


YSU mail


Facebook.com/ysu.am
 
 
 
XZ Developed and Powered
mailto:info@ysu.aminfo@ysu.am
www.ysu.amwww.ysu.am

© Copyright Yerevan State University 2013