Նախապատրաստական դասընթացներ կազմակերպում է Մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Վարչությունը նորաստեղծ կառուցվածքային ստորաբաժանում է ԵՊՀ կառավարման համակարգում: Այն որպես կենտրոն գործում էր դեռևս 2007թ. հունվարից, իսկ 2010-ին վերաձևավորվեց որպես վարչություն:
Մինչհամալսարանական կրթության վարչության խնդիրներն են.
1. ԵՊՀ ընդունելության և դիմորդների նախապատրաստման ուղղությամբ համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
2. ԵՊՀ-ի և հանրակրթական դպրոցների միջև փոխադարձ կապի ամրապնդումը դպրոց - բուհ համակարգի շարունակական կրթության սկզբունքի ապահովումը,
3. առկա և հեռակա կրթական համակարգերի դիմորդների հետ շուրջտարվա տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը,
4. բազմամակարդակ նախապատրաստական դասընթացների կազմակերպումը` ՀՀ հանրակրթական հաստատությունների, ավարտական դասարանների աշակերտների և սովորողների` բուհ ընդունվելուն նախապատրաստումը:
Մինչհամալսարանական կրթության վարչության կազմում գործում են դիմորդների հետ տարվող աշխատանքների և նախապատրաստական դասընթացների բաժինները:
Վարչության պետն է Վաչագան Սարգսի Գալստյանը:
հեռ. /37410/ 554-003
/37410/ 544-310
էլ.փոստ` pre-uec@ysu.am


.jpg)









