Հայտարարություններ
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողով
01.10.2017

Հարգելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ս.թ. նոյեմբերի ամսին (օրն ու ժամն ավելի ուշ կհստակեցվեն) Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է երիտասարդականգիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 13-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ 70-ամյակին:

Զեկուցումներով կարող են հանդես գալ ֆակուլտետի բոլոր բաժիններից և բոլոր մասնագիտացումներով ուսանողներ և ասպիրանտներ: Հիմնական թեմատիկ ուղղությունները՝ սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, կոնֆլիկտաբանություն, հասարակայնության հետ կապեր:

Գիտաժողովի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ հաջողված աշխատանքները, ֆակուլտետի գիտականխորհրդի կողմից երաշխավորվելով, հնարավորություն կստանան տպագրվելու ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: Աշխատանքներից լավագույնի հեղինակը (հանձնաժողովի ընտրությամբ) կստանա դրամական պարգև:

 

Գիտաժողովի հայտագրումը կմեկնարկի 2018-2019 ուս․տարվա առաջին կիսամյակի սկզբում։

 
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին