08.09.2017 | 
Ուսանողական
«Ֆիզիկան բոլորի համար է»
«Ֆիզիկան բոլորի համար է»
Դասընթացը Գյումրիի աշակերտների և ուսանողների համար էր:

Սեպտեմբերի 4-ին Գյումրում տեղի ունեցավ «Ֆիզիկան բոլորի համար է» գիտահանրամատչելի դասընթացը, որին մասնակցեցին ավագ դասարանների շուրջ 20 աշակերտներ, ինչպես նաև՝ ուսանողներ:

 

«Մշտապես լսում ենք, որ ֆիզիկան բարդ գիտություն է, և լաբորատորիաներից կամ գրքերից այն կողմ այն չեն պատկերացնում: Այս դասընթացների միջոցով փորձում ենք կոտրել այդ կարծրատիպը, և այս անգամ հերթը Գյումրիինն էր»,- նշեց Ուլմի համալսարանի մագիստրանտ Ռուբինա Դավթյանը, ով ներկայացրեց «Գիտությունից դեպի լրագրություն» թեմայով զեկուցումը, որը նվիրված էր լայն հասարակությանը գիտությունը ներկայացնելու խնդիրներին։Ռ․Դավթյանը անդրադարձ կատարեց նաև  տարածված կեղծ գիտական տեսություններին, դրանց ներկայացմանը ԶԼՄ-ներում և դրանց գիտական հերքումներին:

 

Այնուհետև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Վարդան Ավետիսյանը ներկայացրեց «Փորձեր բոլորի համար» շարքը, որի ընթացքում ոչ միայն ցուցադրվեցին փորձեր, այլև ներկաներն անձամբ հնարավորություն ունեցան մասնակցել դրանց: «Ֆիզիկան առաջին հերթին փորձարարական գիտություն է: Եվ շատ հաճախ հնարավոր է մարդկանց բացատրել ֆիզիկական բարդ երևույթներ և սկզբունքներ շատ պարզ փորձերով, որոնք հնարավոր է անել անգամ ձեռքի տակ եղած առարկաներով»,- նշեց Վարդան Ավետիսյանը:

 

Դասընթացի ավարտին Ռուբինան և Վարդանը ներկայացրեցին մի շարք արդեն իսկ տեղի ունեցած և պլանավորվող գիտհանրամատչելի նախագծեր, այդ թվում՝ «Բնագիտությունը և դրա կիրառությունները» գիտական ճամբարը, որի համակազմակերպիչն է ԵՊՀ ՈՒԳԸ-ն:

 

Հետադարձ հայացք. Կիմ Ավագյան
«Հետադարձ հայացք» ծրագրի առաջին հյուրը 1975-1976 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կիմ Ավագյանն էր:
Կարլ Գուստաֆ Յունգ և արքետիպեր
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ՈՒԳԸ-ն շարունակում է հոգեբանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին