25.10.2017 | 
Ուսանողական
Իրավագիտության ֆակուլտետում ստեղծագործությունների մրցույթ էր
Իրավագիտության ֆակուլտետում ստեղծագործությունների մրցույթ էր
Լավ իրավաբանը պետք է փայլի ոչ միայն իրավաբանական, այնպես էլ համալիր գիտելիքներով

Լավ իրավաբանը պետք է փայլի ոչ միայն իրավաբանական, այնպես էլ համալիր գիտելիքներով։ Հենց այս մտայնությամբ էր, որ Իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի ջանքերով առաջին կուրսի նորեկների համար կազմակերպվել էր ստեղծագործությունների մրցույթ։


Մրցույթի նպատակը ուսանողների ստեղծագործելու կարողություններին ծանոթանալը, նրանց կամաց-կամաց ուսանողական կյանքին ինտեգրելն ու վերջիններիս քննադատական մտածողության հնարավորություններին ծանոթանալն էր։ Ստեղծագործությունների թեմաները մի քանիսն էին՝

«Իմ երազած Հայաստանում»,  «Ես ինքնիշխան եմ», «Մարդու անհատական լինելու իրավունքը», «Եթե ես լինեի իրավաստեղծ», «Իմ իրավունքն է», «Ուտոպիա՝ օրենքի միջոցով»։ Ուսանողները որևէ կերպ սահամանփակված չէին թե ինչպիսի ստեղծագործություններ ներկայացնեին, սակայն դրանք հիմնականում էսսեների տեսքով էին, իսկ ամենաշատ ընտրված թեման «Իմ երազած Հայաստանում»-ն էր։ Հենց այս վերնագրով ստեղծագործություններից մեկն էլ դարձավ լավագույնը։ Գրվածների մեջ առանձնացավ  Արման Հակոբջանյանի ստեղծագործությունը, ով արժանացավ պատվոգրի, գրքերի ու ՈՒԳԸ կողմից հատուկ մրցանակի։

 

Պատվոգիր ու հատուկ մրցանակ ստացավ նաև ամենակրեատիվ ստեղծագործության հեղինակը, որն առանձնացել էր իր ինքնատիպությամբ ու հետաքրքիր ոճով։

Մրցույթին մասնակցած մյուս բոլոր համալսարանականները ստացան խրախուսական մրցանակներ գրքերի տեսքով, որը վստահաբար իրենց պետք կգա հետագա ուսումնառության գործընթացում։

Ուսանողներին մրցանակները հանձնելու համար ներկա էր Իրավագիտության ֆակուլտետի դեկան պարոն Գ․ Ղազինյանը, ով իր կողմից շնորհեց պատվոգրերն ու շնորհավորական խոսքեր ասաց հաղթողների ու բոլոր մասնակիցներին։

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին