25.10.2017 | 
Ուսանողական, Գիտություն
Այցելություն ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Այցելություն ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Շարունակվում են գիտաճանաչողական այցերը

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆկուլտետի ՈՒԳԸ կողմից կազմակերպված այցելությունը դեպի ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ:

 

Ինստիտուտի աշխատակից պարոն Խառատյանը շրջայց կատարեց Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի լաբորատորիայում: Ուսանողները ծանոթացան ԲԻՍ պրոցեսների հետ, որոնք այրման պրոցեսի վրա հիմնված սինթեզի նոր մեթոդներ են, ինչի առավելություններն ավանդական վառարանային տեխնոլոգիաների համեմատությամբ առավել քան ակնհայտ են։ Բուն սինթեզի պրոցեսը տևում է տասնյակ վայրկյաններ (ժամերի փոխարեն), տեխնոլոգիական պրոցեսը զգալիորեն պարզեցվում է, և վերանում է բարդ ու թանկարժեք սարքավորումների անհրաժեշտությունը։

Այրման պրոցեսների կիրառումը հատկապես գերադասելի է բազմաթիվ դժվարահալ միացությունների ու նյութերի ստացման համար, ինչպիսիք են կերամիկան, պինդ համաձուլվածքները, ծածկույթները և այլն։

 

Ուսանողները տեսան ինքնատարածվող վերականգնումը, որի կարգավորումները, մասնավորապես՝ ջերմաստիճանային տատանումները, շատ կարևոր են մաքուր նյութ ստանալու համար: Մետաղի օքսիդներից վերականգնումը կատարվում է կա՛մ առավել ակտիվ մետաղով օրինակ՝ Mg, կա՛մ ջրածնով, որը ստանում են տիտանի հիդրիդից: Կախված ջերմաստիճանից և այրման տարածման պրոցեսի արագությունից՝ վերականգնումը կարող է լինել լրիվ կամ մասնակի: Ստացված նյութերը ստուգվում են ռենտգենաֆազային անալիզի միջոցով, քվանտային մանրադիտակի միջոցով և կատարվում հատուկ հաշվարկներ:

 

Ուսանողների համար տպավորիչ էր զոլ-գել ֆազում տեղի ունեցող այրման պրոցեսները: Փորձի ժամանակ վերցվել էր նիկելի նիտրատ և գլիցին, հիմնականում այդպիսի պրոցեսների համար օգտագործում են ամինաթթուներ կամ ամինո խումբ պարունակող միացություն: Ուսանողները տեղեկացան նաև ինստիտուտի համագործակցությունների մասին ինչպես Մայր բուհի, այնպես էլ՝ արտասահմանյան մի շարք բուհերի և գիտահետազոտական հաստատությունների հետ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին