25.10.2017 | 
Ուսանողական, Գիտություն
Ինչպե՞ս գրել գիտական հոդված
Ինչպե՞ս գրել գիտական հոդված
Ուսանողները ծանոթանում են գիտական աշխատանք կատարելու հմտություններին

Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 308 լսարանում տեղի ունեցավ ուսուցողա-տեղեկատվական դասընթաց՝ «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» թեմայով, որի բանախոսն էր ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լ.Գարգրցյանը:


Ներկա էին գիտությամբ հետաքրքրվող ուսանողներ տարբեր կուրսերից և բաժիններից, նրանք, ովքեր նոր էին պատրաստվում գիտական գործունեությամբ զգաղվել, ինչպես նաև  ավելի փորձառու ուսանողները, որպեսզի համալրեին իրենց գիտելիքները և ծանոթանային ոլորտի նորարարություններին:

Միջոցառման նպատակն էր պատասխանել ուսանողների կողմից ամենահաճախը հնչող հետևյալ հարցերին՝

  • Ո՞վ կարող է գրել գիտական հոդված,
  • Ի՞նչ տեսակի հոդվածներ են առանձնացնում հոգեբանության մեջ,
  • Ի՞նչ  չափանիշների է պետք  ուշադրություն դարձնել հոդված գրելիս,
  • Ի՞նչպես կատարել գրագետ հղումներ և կազմել գրականության ցանկ :

Միջոցառման կազմակերպչի խոսքով ուսանողները հաճախ  խուսափում են գիտական հոդված գրելուց, քանի որ տեղեկացված չեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում գիտական հոդվածը, որտե՞ղ կարելի է տպագրվել, ինչպե՞ս գրել գրագետ գիտական հոդված և այլն: Հստակ տեղեկացված չլինելը նպաստում է մոտիվացիայի անկմանը, այդ իսկ պատճառով կարևոր են նմանօրինակ տեղեկատվական դասընթացները, որոնք կօգնեն ուսանողին ավելի վստահ և ինքնուրույն զգալ:

 

Հեղինակ` Մարիամ Մանուկյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին