24.10.2017 | 
Ուսանողական
Ճանաչենք հայտնի քիմիկոսներին և նրանց աշխատանքները
Ճանաչենք հայտնի քիմիկոսներին և նրանց աշխատանքները
Սեմինարի ընթացքում ծանոթանում էին հայտնի քիմիկոսների կյանքին և գործունեությանը

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված «Ճանաչենք հայտնի քիմիկոսներին և նրանց աշխատանքները» խորագրով սեմինարների շարքի առաջին սեմինարը, որը նվիրված էր մեծն քիմիկոս Դմիտրի Մենդելեևին:

 

Սեմինարը վարում էր Քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը: Անդրադարձ կատարվեց Մենդելեևի անձնական կյանքին, կրած դժվարություններին և նրա աշխարհընկալման վրա ազդեցություն ունեցած մարդկանց: Լինելով ընտանիքի վերջին՝ 17-րդ երեխան, ծնողները անուշադրության չեն մատնել պատանու գիտական ներուժը և դեպի բնական գիտություններ եղած հետաքրքրությունը, հակառակը՝ ամեն գնով մայրը՝ Մարիա Մենդելեևան դստեր և կրտսեր որդու հետ տեղափոխվում են Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի որդին բարձրագույն կրթություն ստանա: Դմիտրի Մենդելեևի դոկտորական աշխատանքը սպիրտի և ջրի միացությունների մասին էր, ըստ որի որպես օղու իդեալական թնդություն համարվում է 38*-ը:

 

Անփոխաինելի է Մենդելեևի հաջորդ հայտնագործությունը՝ պարբերական օրենքը, որին նա հանգել էր՝ այն ժամանակ հայտնի տարրերի հատկութկունները ուսումնասիրելով և իրար նման տարրերին խմբերով դասակարգելով:

Սեմինարի վերջում եղավ մրցույթ՝ պարզելու համար, թե որքան ուշադիր են եղել ունկնդիրները սեմինարի ընթացքում, իսկ ճիշտ պատասխանների համար ստացան խորհրդանշական նվերներ :

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին