27.10.2017 | 
Ուսանողական, Գիտություն
ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն
ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն
Ուսանողական գիտական ընկերությունը՝ գիտափառատոնի մասնակից

Հոկտեմբերի 27-ին Մայր բուհում տեղի ունեցավ աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող «ՌՈՒՍԱԼ» ընկերության և Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #Գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը:

 

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնն առանձին տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը, իսկ ցուցադրություններին մասնակցում էին նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ: 

Գիտափառատոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ և ուրիշներ:

 

Գիտափառատոնը կազմված էր հետևյալ հատվածներից. «Գյուտարարություն», որտեղ մասնակիցների համար անցկացնել էին միկրոէլեկտրոնիկայի վերաբերյալ վարպետության դասեր, «Գիտություն», որտեղ անցկացվեցին տարաբնույթ փորձեր և ցուցադրություն, «Տեխնոլոգիաներ» հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան խորասուզվել վիրտուալ իրականության մեջ, «Ռոբոտաշինություն» հատվածում մասնակիցները մրցեցին ռոբոտների մրցավազքերում, ինչպես նաև բաց թողեցին քվադրակոպտերներ: 

 

Շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է աշակերտների և ուսանողների մոտ մեծացնել հետաքրքրությունը դեպի գիտությունը, հետազոտական աշխատանքները, նորարարությունը: Ձևավորվում է միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց  նորարական մշակումները, ինչպես նաև զուգահեռ անցկացվում են դասախոսություններ, որտեղ հնարավորություն են ունենում նաև ձեռք բերել նոր գիտելիքներ»:

 

«Գյուտարարություն» ոլորտը ներկայացնող տաղավարներից մեկում ԵՊՀ աշխարհագրության և երկրոբանության ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Զավեն Մալխասյանը նշեց, որ իրենց տաղավարում ցուցադրվում են օբսիդիան, մալախիտ, ազուրիտ, դունիտներ: Վերջինից էլ հետագայում ավելի լայն արտադրությամբ պետք է պատրաստեն կցամասեր, որը շատ կարծր է և ավելի երկար ժամանակ կարող է ծառայել օգտագործման համար: «Մեր տաղավարին են մոտենում 4-5 տարեկանից մինչև 60 տարեկան այցելուներ, որոնց հետաքրքրում են տարբեր տեսակի հարցեր` ապարների տեսքից մինչև նրանց ծագումը և օգտագործման բնագավառները»,- նշեց Զավենը:

 

Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում գործող մանրէաբանական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Անդրեյ Շեստակովը հանդես եկավ օգտակար մանրէների և բակտերիաների մասին դասախոսությամբ: Ալյումինի արտադրության տեխնոլոգիային և վերամշակմանն արդրադարձավ տեխն. գիտ. թեկնածու, «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի տեխնոլոգիայի և որակի գծով տնօրեն Արտյոմ Անդրիասյանը: ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հայկ Իշխանյանն էլ  ներկայացրեց «Հետաքրքրաշարժ գիտություն» խորագրով ինտերակտիվ դասախոսության:

 

Հեղինակ՝ Անահիտ Զարգարյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին