28.10.2017 | 
Ուսանողական
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) Բյուրականում կազմակերպել էին ուսանողների հետ հանդիպում:

Հանդիպման ընթացքում ուսանողները այցելեցին Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, դիտակներ, զրուցեցին ՀՀ ԳԱԱ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ: Բյուրական այցի ժամանակ կազմակերպված սեմինարի շնորհիվ ապագա լրագրողները հնարավորություն ունեցան գիտելիքներ ձեռք բերել աստղագիտության և աստղագիտական լրագրության շուրջ: Դասընթացը վարում էր ԲԱ-ի տնօրեն Արեգ Միքայելյանը:

 

«Շատերը կարծում են, որ աստղագիտությունը ռոմանտիկ գիտություն է: Այո, բայց դրա հետ մեկտեղ աստղագիտությունը շատ բարդ, խորը, առեղծվածային գիտություն է, որը կապված է բնագիտական բոլոր գիտությունների հետ»,- իր ելույթի սկզբում նշեց Արեգ Միքայելյանը:

Դասընթացի ժամանակ քննարկվեցին մի շարք թեմաներ՝  տիեզերքը որպես մի հսկա լաբորատորիա, ի՞նչ հետազոտություններ են կատարվում այսօր տիեզերքում, արդյոք սահմաններ ունի տիեզերքը, ի՞նչ դեր և արժեք ունի Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային աստղագիտության մեջ, ինչպե՞ս է զարգանում աստղագիտությունը Հայաստանում և այլն:


Անդրադառնալով ամենաքննարկվող հարցերից մեկին, թե արդյոք տիեզերքը անեզր է, թե ոչ, Միքայելյանը պարզաբանեց. «Շատ կարևոր է հասկանալ եզր, ծայր, սահման  բառերի տարբերությունը: Տիեզերքը չունի եզրեր, բայց ունի չափեր: Տիեզերքը դինամիկական, փոփոխական մի համակարգ է: Այն անընդհատ զարգանում և ընդլայնվում է: Այս առումով ԲԱ-ը փոփոխական տիեզերքին հասկանալու հարցում ամենամեծ դերերից մեկն ունի աշխարհում: Սա աշխարհի կարևորագույն աստղադիտարանն է: Չի եղել մի աստղագետ, որ չուզենար գալ Բյուրական և անձամբ ծանոթանալ Վ. Համբարձումյանի հետ»:

Արեգ Միքայելանի համար առանձին հպարտանալու առիթ է այն, որ Միջազգային աստղագիտական միության գիտաժողովներից շատերը անց են կացվել Բյուրականում: Սա աստղագետը լուրջ ձեռքբերում է համարում:

 

Դասընթացի ավարտին լրագրողները առանձնացրին լուսաբանման թեմաներ:

 

Հեղինակ՝ Սոնա Աբունց

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին