09.11.2017 | 
Ուսանողական
Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը
Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն գրքի քննարկում էր կազմակերպել

Նոյեմբերի 9-ին փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 305 լսարանում տեղի ունեցավ «Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը» գրքի քննարկումը հեղինակի՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ հ.գ.դ պրոֆեսոր Հ. Մ. Ավանեսյանի հետ: Քննարկմանը ներկա էին մոտ 60 հետաքրքվածներ, այդ թվում՝ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, նաև այլ ֆակուլտետների ու բուհերի մասնակիցներ:

 

Հեղինակը պատմեց, թե ինչպե՞ս գրվեց գիրքը, ի՞նչ նախահիմքեր ուներ պրոյեկտիվ մեթոդների ուսումնասիրման համար, որտե՞ղ կարելի է կիրառել պրոյեկտիվ մեթոդները և այլն: Նա նաև համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը: Նշեց, որ չնայած պրոյեկտիվ մեթոդներին շատ հեղինակներ մոտենում են թերահավատորեն, սակայն պրոյեկտիվ մեթոդները մնում են շատ արդյունավետ՝ օբեկտի նկատմամբ անգիտակցական վերաբերմունքի և զգացմունքերը գնահատելու համար:

 

Միջոցառման կազմակերպիչ Մ. Մանուկյանի խոսքով, միջոցառման նպատակը ուսանողներին ծանոթացնելն էր գիտական նորույթներին, քանի որ հաճախ ուսանողները դժգոհում են հայալեզու դասագրքերի բացակայությունից, սակայն տեղյակ չեն լինում իրենց իսկ դասախոսների հեղինակած գրքերի մասին: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, ուսանող-դասախոս և ուսանող-գիտական նորույթներ կապի ամրապնդմանը:

 

Հեղինակ` Մարիամ Մանուկյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին