06.11.2017 | 
Ուսանողական
Հայ-ղազախական հարաբերություններ
Հայ-ղազախական հարաբերություններ
Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ղազախ հյուրեր


Նոյեմբերի 6-ին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 419 լսարանում տեղի ունեցավ

«Հայ-ղազախական հարաբերություններ» խորագրով կլոր սեղան-քննարկումը: Ֆակուլտետի հյուրերն էին Ղազախստանի Հանրապետությունից ժամանած ուսանողները: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, որը ողջունեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությունը և հայտնեց պատրաստակամություն՝ աջակցելու նմանօրինակ բոլոր միջոցառումներին: Այնուհետև հյուրերին ողջունեց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանը, որը շեշտեց համագործակցության կարևորությունը և հրավիրեց ղազախ ուսանողներին՝ մասնակցելու ԵՊՀ ՈՒԳԸ՝ 2018թ. ապրիլին կայանալիք միջազգային գիտաժողովին:

 

Այնուհետև ղազախ ուսանողները ներկայացրին իրենց երկրի պատմությունն ու աշխարհագրությունը,  ժողովրդին ու նրա մշակույթը: Ներկայացումից հետո ծավալվեց ակտիվ քննարկում՝ հայ-ղազախական հարաբերությունների վերաբերյալ: Հատկապես ակտիվ էին աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողները, որոնք զուգահեռներ անցկացրին երկու երկրների տնտեսությունների զարգացման մակարդակների միջև, կարևորեցին ՀՀ և Ղազախստանի Հանրապետության կողմից տարվող արտաքին քաղաքականության ուղղվածությունը և հույս հայտնեցին, որ ուսանողական համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:


Հանդիպումը եզրափակվեց Մ. Գրիգորյանի ամփոփիչ խոսքով, ով նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը սկսվում է ուսանողների շրջանում նմանօրինակ սեմինար-քննարկումներից և ուսանողների միջև նոր ընկերական հարաբերությունների ձևավորումից:

 

Հեղինակ` Վարդիթեր Հայրապետյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին