07.11.2017 | 
Ուսանողական
ՏՏ-ն և քիմիան
ՏՏ-ն և քիմիան
ՏՏ-ն` գիտության զարգացման կարևոր մասնիկ

Ս.թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈւԳԸ-ի կողմից կազմակերպված «ՏՏ-ն և քիմիան» սեմինար-քննարկումը, որը վարեց ՀԱՊՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի ասպիրանտ՝ Արտաշես Արիստակեսյանը:

 

Սեմինարի ընթացքում պատմական անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև խոսվեց դրանց արդիականության մասին: ՏՏ-ն ոչ միայն մարդկանց հաղորդակցության ու լրատվական իրազեկման հարթակ է, այլև գիտության զարգացման կարևոր մասնիկ: Քիմիական պրոցեսները, քիմիական արդյունաբերությունը, ատոմի կառուցվածքը, մոլեկուլի կառուցվածքը, էլեկտրաբացասականությունը և այլն այժմ կարելի է պլանավորել, հաշվարկներ կատարել և նույնիսկ մոդելավորել: Այնպիսի ծրագրեր ինչպիսիք են ChemSpider, ChemDoodle, ChemOffice օգնում են քիմիական նյութերի բանաձևային գրանցման, ռեակցիայի վերջանյութերի մոտավոր կանխատեսման համար և պարունակում են մի շարք նյութերի հալման ջերմաստիճանների, լուծելիության և այլ շատ կարևոր պարամետրեր, որոնք անհրաժեշտ են ցանկացած ստեղծարարի:


Մեկ այլ ծրագրի միջոցով կարելի է նախագծել քիմիական արտադրության մոդելը և ապա այն իրագործել արտադրական մասշտաբներով: Բոլորիս քաջ հայտի AR և VR տեխնոլոգիաների միջոցով արդեն իսկ կարելի է կազմակերպել լաբորատոր դասընթացներ և 3D մոդելավորմամբ տեսնել մի շարք նյութերի կառուցվածքը: Սեմինարի վերջում ուսանողներն իրենք ARLOOPA հավելվածի միջոցով սկանավորեցին և 3D մոդելավորմամբ ուսումնասիրեցին ջրի մոլեկուլը , նրանում կովալենտ կապի բևեռայնությունը և ատոմների էլեկտրաբացասականությունը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին