15.11.2017 | 
Ուսանողական
Հաջողության պատմություններ
Հաջողության պատմություններ
Իր հաջողության գաղտնիքով կիսվում էր Տարոն Սիմոնյանը
Նոյեմբերի 15-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ

«Հաջողության պատմություններ» հանդիպումների շարքի բացումը: Միջոցառումների շարքը, որ նախաձեռնել է ՈւԳԸ անդամ Լեյլի Թադևոսյանըլ, նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու սիրված դասախոսների և ոլորտի հայտնի մարդկանց գործունեությանն ու հաջողության գաղտնիքներին:

 

Առաջին հանդիպման շրջանակներում ուսանողական հանրույթին էր հյուրընկալվել իրավաբանական գիտությունների թեկնածու, Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Տարոն Սիմոնյանը: Միջոցառումը առանձնանում էր իր տեսակով, քանի որ միջոցառման ընթացքում սիրված դասախոսին ուսանողները հնարավորություն ունեցան ճանաչելու և՛ որպես համալսարանական կյանքից դուրս ապրող մարդու, ով ունի մի շարք նախասիրություններ, և՛ որպես ուսանողի հաջողություններով ուրախացող դասախոսի, ով անսահման գիտելիքներ է տալիս :


Հանդիպումը բաղկացած էր երեք մասից` բլից հարցեր, ծավալուն հարցադրումներ ակնկալող հարցերի մաս և երկխոսություն դահլիճի հետ: Հետաքրքիր և բացահայտումներով լի հանդիպման ընթացքում ներկա գտնվող ուսանողները կարողացան անգամ գտնել նմանություններ սիրելի դասախոսի հետ: Միջոցառման ընթացքում պարոն Սիմոնյանը նաև մասնագիտական խորհուրդներ տվեց ապագա իրավաբաններին ` կարևորելով, որ իրենց ոլորտում չլինեն միջակ, ձգտեն առավելագույնին:
 
Հանդիպման ավարտին պատվավոր հյուրին` իբրև շարքի առաջին բանախոսի, տրվեց հնարավորություն ուղղելու հարց հաջորդ բանախոսին, ով արդեն իսկ ընտրվել է ուսանողական հանրույթի կողմից: Իսկ թե ով է նա, և ինչ հարց է ուղղել պարոն Սիմոնյանը, կիմանանք հաջորդ հանդիպման ժամանակ :
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին