16.11.2017 | 
Ուսանողական
Մեծ քննադատը և բանաստեղծը
Մեծ քննադատը և բանաստեղծը
Միջոցառումը նվիրված էր Արշակ Չոպանյանի ծննդյան 145-ամյակին

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ համատեղ ջանքերով կազմակերպվել էր միջոցառում և գրականության ցուցադրություն՝ նվիրված ականավոր գրող, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 145-ամյակին:

 

Միջոցառման բանախոսն էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը:

 

Վերջինս ներկայացրեց Չոպանյանի կյանքի ու գործունեության մանրամասները, ինչպես նաև անդրադարձավ նրա ստեղծագործություններին:

 

Միջոցառումը հագեցավ ուսանողների ասմունքով. հնչեցին Չոպանյանի բանաստեղծություններից և հոդվածներից հատվածներ:

 

Հեղինակ՝ Էմմա Գեղամյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին