17.11.2017 | 
Ուսանողական
Արատտա պետությունը
Արատտա պետությունը
Դասախոսությունը վարեց Բարեշնորհ Գուրգեն Սարկավագ Բարսեղյանը:

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Արևելքին, հին աշխարհին առնչվող մի դասախոսություն` նվիրված հնագույն Արատտային։ Դասախոսությունը վարեց Բարեշնորհ Գուրգեն Սարկավագ Բարսեղյանը:

 

Դասախոսության ընթացքում ուսանողները պարզեցին, թե ինչ զարգացման փուլերով է անցել Արատտա պատությունը, ե՞րբ ենք մենք`հայերս, հասել պետականության աստիճանի, ի՞նչ պետական համակարգ է ունեցել, Ի՞նչ է նշանակում Արատտա բառը, որտե՞ղ է կազմավորվել Արատտա պետությունը։

 

Որտե՞ղ է եղել նրա հոգևոր կենտրոնը, որոնք էին նրա պաշտվող աստվածները կամ թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել հարեւան պետությունների հետ։ Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպես Արամ Քաջի ռազմական արշավանքները Արատտայից դէպի Եգիպտոս, Շումեր եւ Խեթական աշխարհ, ինչպես նաև տնտեսական եւ առևտրական հարաբերությունները Արատտայի Շումերի և Եգիպտոսի միջև։

 

Հեղինակ՝ Արեգ Բագրատյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին