17.11.2017 | 
Ուսանողական
Հոգեբանական օլիմպիադա
Հոգեբանական օլիմպիադա
Խաղ-վիկտորինան նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան:

Նոյեմբերի 17-ին  ֆակուլտետի 305 լսարանում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր «Հոգեբանական օլիմպիադա» խաղ-վիկտորինան՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան:

 

Խաղին մասնակցում էին մոտ 15 ուսանողներ, ոչ միայն ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետից այլ նաև ՀՊՄՀ-ից: Թեժ պայքարում հաղթողի տիտղոսին արժանացան հոգեբանության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Սվետլանա Հարությունյանը և Հրակ Կիլիկեանը, ովքեր վաստակեցին հավասար միավորներ: Երրորդ մրցանակին արժանացավ նույն կուրսի ուսանողուհի Վարդուհի Հայրապետյանը:


Հաղթողները   որպես մրցանակ ստացան մասնագիտական գրքեր, որոնք կօգնեն էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել սիրելի մասնագիտությունից:

 

Միջոցառման կազմակերպիչներ Էլեն Խալինյանը և Սոնա Մովսիսյանը նշեցին, որ նման միջոցառումները օգնում են ուսանողներին ստուգել և վերհիշել իրենց գիտելիքները, նաև նոր բաներ սովորել և ապահովում են ուրախ, հաճելի և օգտակար ժամանցը:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

 

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին