15.11.2017 | 
Ուսանողական
Հոգեբանությունն՝ անգլերեն
Հոգեբանությունն՝ անգլերեն
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «English for psychologists» անգլիական ակումբը

Նոյեմբերի 15-ին ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում մեկնարկեց «English for psychologists» անգլիական ակումբը, որտեղ աշխատանքային լեզուն անգլերենն է:

 

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից ստեղծվել է մի հարթակ , որտեղ ուսանողները հնարավորություն կունենան լսել և կատարել զեկույցներ, մասնակցել ինտերակտիվ դասընթացների՝ անգլերենով:  Անգլիական ակումբի առաջին հանդիպմանը հատուկ հյուր էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի ամբիոնի դոցենտ Լ. Գարգրցյանը, որը անցկացրեց դասախոսություն Prenatal development թեմայով:

 

Միջոցառման կազմակերպիչների Վ. Ծատուրյանի, Շ. Ղամբարյանի, Մ.Մանուկյանի խոսքով անգլիական ակումբը հնարավորություն կտա ուսանողներին բարելավվել իրենց մասնագիտական անգլերենը, իսկ դա իր հերթին կօգնի հետագայում օգտվել անգլալեզու գրականությունից, մասնակցել միջազգային գիտաժողովների և շփվել արտասահմանցի գործընկերների հետ: Նրանք մեկ անգամ ևս շեշտեցին, որ անգլերենի իմացությունը շատ կարևոր  է հոգեբանության ոլորտում գիտական հաջողություններ գրանցելու համար:

 

Հեղինակ՝ Մարիամ Մանուկյան

ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ և ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ «ԵՐԵՄՅԱՆՑ ՓՐՈՋԵՔԹՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի ամբիոնի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներն ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեցին «Երեմյանց Փրոջեքթս» ընկերության «Լավաշ», «Շերեփ» և «Պանդոկ Երևան գետափին» ռեստորաններ։
Փաստաբանների պալատի հիմնախնդիրները
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին