15.11.2017 | 
Ուսանողական
Start Up իդեայի ստեղծում և բիզնես մոդելավորում
Start Up իդեայի ստեղծում և բիզնես մոդելավորում
Սեմինարի նպատակը տեսական գիտելիքների գործնական կիրառումն էր:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և Bustics հավելվածի հեղինակի համագործակցության արդյունքում նոյեմբերի 15-ին կազմակերպվեց «Start Up իդեայի ստեղծում և բիզնես մոդելավորում» խորագրով սեմինարը:

 

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողներ, ոլորտով հետաքրքրված անձիք: Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ թեմաները`

1.Գաղափարի ստեղծման մեթոդներ,

2.Պրոդուկտի կառուցում,

3.Նախատիպ և փորձարկում,

4.Հաճախորդների բազայի կառուցում,

5.Գովազդ:

 

Բանախոսը մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ Նելլի Դավթյանն էր, ով ներկայացրեց Start Up-ի էությունը, կիսվեց սեփական փորձով, ներկայացրեց հաջողության իր պատմությունն ու նշեց, որ իր գլխավոր նպատակը ներկաներին մոտիվացնելն ու իրենց մեջ եղած հսկայական ներուժի գիտակցության բարձրացումն է:

 

Սեմինարն ուղեկցվեց ներկաների ակտիվ հարցադրումներով, բովանդակալից քննարկմամբ:

 

Հանդիպման վերջում ուսանողները եկան այն եզրակացության, որ ոչինչ անհնար չէ, եթե կա թիմային արդյունավետ աշխատանք և ներքին մոտիվացիա:

 

Հեղինակ՝ Վարդիթեր Հայրապետյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին