21.11.2017 | 
«Երազների մեկնաբանությունն ըստ Ֆրոյդի» միջոցառումը փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում
«Երազների մեկնաբանությունն ըստ Ֆրոյդի» միջոցառումը փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում
Նոյեմբերի 20-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից ԵՊՀ 8-րդ մասնաշենքում կազմապերպվել է «Երազների մեկնաբանությունն ըստ Ֆրոյդի» միջոցառումը:

Միջոցառման բանախոսն էր ԵՊՀ Սոցիալական ամբիոնի դոցենտ,Վ. Հ. Միքայելյանը: Նա խոսել է երազների դերի, նշանակության , կատարած ֆունկցիաների մասին: Վերլուծությունը կատարվում էր ըստ Ֆրոյդի հայեցակարգի: Բացի բուն դասախոսությունից ստեղծվել էր հոգեվերլուծողներին բնորոշ անկյուն, որտեղ տեղ էին գտել Ֆրոյդի գրքերը, դրանցից առանձնացված ասույթներով և այլն: Ստեղծված էր Ֆրոյդյան միջավայր դա էր վկայում միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրվածությունը: Միջոցառմանը ներկա էին մոտ 90 մասնակից, ոչ միայն ֆակուլտետից, այլ նաև ուսանողներ այլ ԲՈՒՀ-երից, մասնագետներ , հարակից ոլորտների մասնագետներ և այլ հետաքրքրվածներ:

Միջոցառման կազմակերպիչներ Ս. Մովսիսյանը և Մ.Ազիզյանը կարևորեցին միջոցառումը նրանով , որ Ֆրոյդը մշտապես հոգեբանների և հոգեբանությամբ հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում է,  սակայն նրա ոչ բոլոր գործերն են ուսումնասիրվում համալսարանական կրթության շրջանակներում: Իսկ երազները միշտ արդիական խնդիր են հանդիսանում բոլորի համար: Այդ իսկ պատճառով հետաքրքիր էր անդրադառնալ երազների մեկնաբանությանը ըստ Ֆրոյդի:

Հեղինակ՝ Մ.Մանուկյան

Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին