21.11.2017 | 
Այցելություն ՀՀ Ազգային ժողով
Այցելություն ՀՀ Ազգային ժողով
Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսեցիները այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
Այցը Ազգային ժողով կազմակերպվել էր ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Կարեն Ամիրյանի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԳԸ կազմի համագործակցությամբ: 
Այցն ունեցավ ինչպես ճանաչողական նշանակություն, այնպես էլ նպաստեց ուսանողների մոտ որոշակի հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիք-պրակտիկ աշխատանք կապի առավել հստակ պատկերացմանը: 
Ապագա իրավաբանները նախ հետևել են ԱԺ աշնանային նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային: Տեղի է ունեցել հանդիպում նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հետ, որի շրջանակներում ուսանողները բարձրացրել են հարցեր, որոնք հիմնականում առնչվել են բարեփոխված ՀՀ Սահմանադրությանը: 
Այնուհետև, ուսանողները հանդիպել են Ազգային ժողովի իրավաբանական վարչության ներկայացուցչի հետ, քննարկել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցեր և հիմնախնդիրներ: Այցի վերջում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև Ազգային ժողովի գրադարանի աշխատանքներին, քննարկելու հնարավոր համագործակցության հեռանկարները:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Մհեր Հակոբյան

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին