21.11.2017 | 
Ուսանողական
Հայկյան իրավակարգ-2050
Հայկյան իրավակարգ-2050
Շարունակվումեն 2016թ֊ին սկսված «Հայկյան իրավակարգ-2050» ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում իրավաբանական գիտությունների թեկնածու, Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Տարոն Սիմոնյանի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ՈՒԳԸ կազմի համագործակցությամբ իրականացվեց այս տարվա առաջին քննարկումը:

 

Հեղինակային խումբն արդեն իրականացրել է 2050թ-ի Հայաստանի սոցիալ-քաղաքական և պետաիրավական կառուցվածների ձևավորման քննարկումները։ Դրանք որոշակիացրել են մի քանի սկզբունքներ, համաձայն որոնց մշակվել են սոցիալ-քաղաքական և պետաիրավական կառուցվածների մի քանի տարբերակներ, որոնք կլինեն առավել դիմակայուն արտաքին և ներքին գործոններին, և որոնց միջոցով հնարավոր կլինի ձևավորել քաղաքակրթության հենարան և ջահակիր համարվող պետականություն, որը կլինի օրինակելի մյուս քաղաքակիթ պետությունների համար:

 

Այժմ հեղինակային խումբը առաջ է քաշել մի քանի հիմախնդիրներ, որոնք լուծում պետք է ստանան՝ հաշվի առնելով փորձագետների փաստարկված մոտեցումները։ Այդ հիմնախնդիրներն են՝ Մարդկության զարգացման արդի գործընթացներն ու միտումները, ընդհանուր առմամբ, իրենց ներուժով կարող են նպաստել առաքինի մարդկային անհատականության ձևավորմանը, մշակույթի և քաղաքակրթության առաջընթացին, ինչպես նաև առավել դիմակայուն պետաիրավական կառուցվածների ձևավորմանը։ Ի՞նչպիսի ազգային առաքելություն և/կամ գաղափարախոսություն կարող եք սահմանել հայ ազգի համար, ինչը կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու մոտ պետականամետ մտածելակերպի զարգացմանը և կնպաստի ազգի մոտ հզոր և զարգացող պետականության կայացմանը։ Եվ դա, որպես արդյունք, օրինակելի կլինի աշխարհի մյուս ազգերի համար։

 

Ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջանների լավագույն մտածողներից մեկին և հաշվի առնելով վերջինիս մոտեցումները սոցիալ-քաղաքական և պետաիրավական երևույթների նկատմամբ՝ պետք է արտահայտեր իր կարծիքը առաջադրված հիմնախնդիրներին: Պարտադիր էր անդրադառնալ նշված հիմնախնդիրներից առնվազն մեկին, որի վերաբերյալ իր նախընտրած մտածողը դիրքորոշում ունի: Յուրաքանչյուր ուսանող ուներ յոթ րոպե ժամանակ: Այսօրվա քննարկման ընթացքում հնչեցին Ցիցերոնի, Ջեֆերսոնի, Նարեկացու, Հոբսի, Հեգելի և այլոց հայեցակարգերը: Միջոցառումը բավականին հետաքրքիր էր, քանի որ չորրորդ կուրսեցիները ակտիվ մասնակցում էին քննարկմանը` առաջ քաշելով իրենց հուզող մի շարք դրույթներ:

 

Հեղինակ՝ Լ. Թադևոսյան

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի սեմինար-քննարկում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն սկսել է աշխատանքները սկսել է սեմինար-քննարկումով:
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ
ՈՒԳԸ 70-ամյակին նվիրված հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք Միքայել Մալխասյանի հետ:
Կոնտակտներ

 ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց

 Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն

 Էլ. փոստ՝ sss@ysu.am

Հեռ.՝  (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ)
   (+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ)

 

Բաժանորդագրվել ծանուցումներին